Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լևիաֆան»-ի անունից հավաքված դրամը կփոխանցվի «Նվիրիր կյանքին»

02.03.2015


Ամերիկյան կինոակադեմիայի«Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար-2015»-ին ներկայացված, ընթացիկ տարում ամերիկյան «Ոսկե Գլոբուս»-ի մրցանակին արժանացած ռուսական «Լևիաֆան» կինոնկարի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի երկրպագուները հատուկ բացված կայքի միջոցով կինոնկարի օգտին դրամահավաքի գործընթաց են սկսել: Դրամահավաքը կշարունակվի մինչև փետրվարի 5-ը՝ կինոժապավանի վարձույթի շուկա դուրս գալու օրը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Արդեն հավաքվել է ավելի քան 1 մլն ռուբլի:

Դրամահավաքի նախաձեռնությամբ հանդես է եկել անկախ digital-պրոդյուսեր Վյաչեսլավ Սմիռնովը՝ կապված այն հանգամանքի հետ, որ ֆիլմի ծովահենային օրինակները վարձույթի հանելուց մեկ ամիս առաջ սկսել են ցուցադրվել համաշխարհային ցանցի ազատ հասանելիության տիրույթում:

Ֆինանսական անկանխատեսելի վնասներ ենթադրող համացանցային անօրինական ցուցադրության դեմ պայքարի արդյունքում ամեն վայրկյան համապատասխան հաշվեհամարին են փոխանցվում կլորիկ գումարներ:

Ֆիլմի հեղինակները հայտարարել են, որ իրենք երախտապարտ են Սմիրնովի այդպիսի պոռթկման համար, իսկ հավաքված բոլոր ֆինանսական միջոցները, այս յուրահատուկ ակցիայից հետո, կփոխանցեն «Նվիրիր կյանք» հիմնադրամին:
    Դիտվել է 674 անգամ