Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բաց մրցույթ խաղարկային և ոչ խաղարկային կինեմատոգրաֆիայի ոլորտներում

02.03.2015



Պետությունը բելոռուսական կիննախագծերի իրականացման համար 2015 թ.-ին նախատեսում է ծախսել մոտ 60 մլրդ բելոռուսական ռուբլի: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «belta.by»-ին:

Լրատվամիջոցը նշում է, որ բելոռուսական կինոն միշտ էլ ստացել է պետական աջակցություն, իսկ այժմ այստեղ հայտարարվել է սոցիալ-տնտեսական պատվերների գծով կինոնախագծերի բաց մրցույթ և խաղարկային և ոչ խաղարկային կինեմատոգրաֆիայի ոլորտներում:

Ընդ որում, գեղարվեստական կինոնկարների ոլորտում մրցույթին կարող են ներկայացվել 4 թեմատիկ ուղղվածության ՝ ծագումով բելոռուս պատմական գործիչների, թմրամոլության հետ առնչվող սոցիալ-երիտասարդական հիմնախնդիրների, ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի հերոսական պայքարի և Բելոռուսիայի անդորրը պահպանող ազգային անվտանգության ժամանակակից պաշտպանների մասին նախագծեր: Այսպիսի կինոնկարների ֆինանսավորման 70 տոկոսը կապահովվի պետբյուջեի միջոցներից, որը կկազմի մոտ 40 մլրդ բելեռուսական ռուբլի:

Իսկ ոչ խաղարկային ֆիլմերի մրցույթում կընդունվեն այն կինոնախագծերը, որոնք անդրադառնում են անկախ Բելոռուսի նորագույն պատմությանը, երկրի տարբեր ոլորտներում հասած ձեռքբերումներին, բելոռուսցի ուսուցիչների կյաքին ու գործունեությանը: Այս ասպարեզում պետբյուջեն կապահովի 100 տոկոսանոց ֆինանսավորում: Երեք այդպիսի վավերագրական ֆիլմերի համար նախատեսված ծախսերի ծավալը մոտավորապես գնահատվում է 2 մլրդ 200 մլն բելոռուսական ռուբլի:

Ավելի ուշ կհայտարարվի նաև անիմացիոն կինոնկարների և դեբյուտային նախագծերի մրցույթի մասին:
    Դիտվել է 566 անգամ