Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոքննադատները 2014 թ.-ի լավագույն ռուսական ֆիլմ են հռչակել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան»-ը

02.04.2015

Ռուսաստանի կինոքննադատների և կինոգետների միությունը 2014 թ.-ին արտադրված լավագույն հայրենական ֆիլմ են հռչակել Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան»-ը: Այդ մասին պարզ դարձավ նախօրեին կազմակերպության կողմից անցկացվող «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության ժամանակ:

Արդեն բազմաթիվ մրցանակներ նվաճած և 2015 թ.-ին ամերիկյան նշանավոր «Օսկար» մրցանակաբաշխությունում Ռուսաստանը ներկայացնող կինոնկարը նաև առանձնացվել է իր լավագույն ռեժիսորական աշխատանքի և սցենարի շնորհիվ, որն, ի դեպ, նույնպես հեղինակել է Զվյագինցևը:

Բացի այդ, կինոքննադատների մրցանակներին արժանացան նաև այդ ֆիլմում նկարահանված Ելենա Լյադովան (կնոջ գլխավոր դերակատար), Ալեքսեյ Սերեբրյակովը (տղամարդու գլխավոր դերակատար) և Ռոման Մադյանովը (տղամարդու երկրորդ պլանի դերակատար):

Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատար ճանաչվեց Նատալյա Սուրկովան՝ Յուրի Բիկովի «Հիմարը» սոցիալական դրամայում ստեղծած կերպարի համար:

Օպերատորական աշխատանքների մեջ կինոքննադատները լավագույն են համարել Ալեքսեյ Գերման-Ավագի հետ «Դժվար է լինել աստված» ֆիլմը նկարահանողներին՝ Սերգեյ Կոկովկինին, Գեորգի Կրոպաչյովին և Ելենա Ժուկովային:

Ֆիլմի համար գրված երաժշտություններից հաղթական «Սպիտակ փիղ»-ը բաժին հասավ «Փորձություն» կինոնկարին, որում հնչում են կոմպոզիտոր Ալեքսեյ Այպինի ստեղծագործությունները:

Տարվա լավագույն դեբյուտի հեղինակն էլ եղել է ««Հույս» աշխատասենյակ»-ի բեմադրիչ Նատալիա Մեշչանինովան: Այս ֆիլմը արժանացել է նաև երիտասարդ կինոքննադատների «Ձայն» մրցանակին:

Լավագույ անիմացիոն ֆիլմը Լեոնիդ Շմելկովի «Իմ անձնական եղջերուն» էր, որ 2014 թ.-ին արժանացել էր նաև Բեռլինի կինոփառատոնի մրցանակին:

Լավագույն ոչ խաղարկային կինոնկարներ են ճանաչվել ՀերցՖրանկի և Մարիա Կրավչենկոյի «Սարսափի շեմին» և Ալեքսանդր Ռաստորգուևի, Պավել Կոստոմարովի և Ալեքսեյ Պիվովարովի «Ժամկետ» ֆիլմերը:

Արարողության ընթացքում՝ շնորհվել է Միրոն Չերնենկոյի անվան մրցանակ: Այն հանձնվել է «Դմիտրիև» կինոժապավենին, որտեղ ռեժիսոր Իվան Տվորդովսկին անդրադառնում է կինոգետ Վլադիմիր Դմիտրիևի կյանքին ու գործունեությանը:

«Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի հատուկ մրցանակն էլ շնորհվել է «Արթդոկֆեստ» փառատոնին:
    Դիտվել է 959 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ