Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր թանգարանը հայտարարել է 5 օրյա գործադուլ

02.04.2015

Լոնդոնի Ազգային թանգարանի աշխատակիցները նախօրեին հայտարարել են 5 օրյա գործադուլ: Այդ մասին հաղորդում է «bbc.com»-ը:

Թանգարանի աշխատակիցները բողոքում են հաստատության ղեկավարության պլանների դեմ, ովքեր մտադիր են իրենց թանգարանի անվտանգության և հաճախորդների սպասարկման գործառույթները փոխանցել մասնավոր մի ընկերության:

Թանգարանի հանրային և առևտրային ծառայությունների ընտրյալ գլխավոր քարտուղար Մարք Սերուոտքը այս պլանը որակել է «անխոհեմ և ռիսկային» և հայտարարել, որ դա «մեծ վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի մշակութային պահոցի հեղինակությանը» և, որ աշխատակիցները վճռական են տրամադրված «այն արգելակելու» հարցում:

Գործադուլին մասնակցում է թանգարանի 250 աշխատակից: Սակայն «The New York Times»-ի տվյալներով ղեկավարության պլանները կարող են հարվածել այնտեղ աշխատող 400-600 աշխատակիցների շահերին:

Թանգարանի տնօրեն Նիքոլաս Փենին մասնավոր ընկերության ծառայություններից օգտվելու իրենց մտադրությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ թանգարանի ֆինանսավորումը կրճատվել է և հիմա անհրաժեշտ է գտնել եկամուտի նոր աղբյուրներ:

Իսկ թանգարանի արհմիությունը համաձայն է Մարք Սերուոտքի կարծիքի հետ և հանդես է եկել գործադուլ անելու օգտին:
Գործադուլի ժամանակ հաճախորդների համար թանգարանը բաց կլինի, սակայն որոշ ծրագրեր չեղյալ կհամարվեն:
    Դիտվել է 640 անգամ