Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր կմեկնարկի Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնը ՝ «Բեռլինալեն»

02.05.2015



Այսօր Իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշեթի «Ոչ մեկին գիշերն հարկավոր չի» ֆիլմի ցուցադրությամբ կմեկնարկի Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնը:

Այդ կինոնկարի դեպքերը ծավալվում են 1908 թ.-ին՝ Գրելանդիայում: Ֆիլմի հորոսուհին շնասահնակով վտանգավոր ուղևորության է մեկնում արկտիկայի հայտնի հետազոտող իր ամուսնու մոտ, ով փորձում է գտնել Հյուսիսային բևեռ տանող ճանապարհը: Դժվարություններ հաղթահարելով կինը հասնում է ամուսնուն, սակայն այնտեղ ծանոթանում է տեղացի մի էսկիմոսուհու հետ, ով պարզվում է, որ իր հետ շատ ավելի մեծ կապեր ունի...

Այս անգամ «Բեռլինալե»-ի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» համար կպայքարեն 19 կինոժապավեն: Իսկ ընդհանուր առմամբ մրցությաին ծրագրում ընդգրկված է 23 կինոժապավեն:

Սպասվում է, որ փառատոնի բացման երեկոյին կմասնակցեն համաշխարհային կինոարդյունաբերության բազմաթիվ հայտնի դեմքեր:
    Դիտվել է 317 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104