Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

13-րդ փառատոնը նվիրվել է սիրոն

02.06.2015

Այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի, Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի մասնակցությամբ կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանում ավանդաբար անցկացվող բրիտանական ֆիլմերի կինոփառատոնին:

Թվով 13-րդ միջոցառումը, նվիրված է սիրոն:

Փառատոնը կմեկնարկի փետրվարի 14-ին: Ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպվի ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մարզերում:

Մամլո ասուլիսի մասնակիցները արժևորեցին այս միջոցառման սոցիալ հասարակական նշանակությունը, կարևորեցին մարդկային հարաբերությունների մեջ դրական զգացումները, ներկայացրին, որ փառատոնի ծրագրում ընդգրկված են 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմեր, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին:

Ասուլիսի ընթացքում նշվեց, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ամենատարբեր ժանրերի կինոնկարներ՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա: Բոլոր ֆիլմերի ցուցադրության մուտքն ազատ է լինելու:

Ավելացնենք, որ կինոփառատոնը, որ կկայանա փետրվարի 14-20-ին Երևանում, իսկ մարտի 5-22-ին Դիլիջանում, Արմավիրում և Արարատում, կբացվի 8 անվանակարգերում «Օսկար»-ի առաջադրված «Մոդելավորման խաղ» ֆիլմով, որը պատմում է անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարողացել է ջարդել ֆաշիստական «Էնիգմա» գաղտնագիրը:
    Դիտվել է 694 անգամ