Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Kodak»-ը շարունակում է նավարկությունը խոշոր կինոստուդիաների օժանդակությամբ

02.06.2015


Հոլլիվուդի խոշորագույն կինոստուդիաները համաձայնության են եկել «Kodak» ընկերության հետ, որի համաձայն պարտավորվել են նրանից գնել որոշակի քանակությամբ կինոժապավեն: Այդ եղանակով ստուդիաների ղեկավարները մտադիր են իրենց օժանդակությունը ցուցաբերել ժապավեն արտադրող ընկերությանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:

Այդ բարեկամական քայլն անող ընկերությունների թվում են այնպիսի հզոր կինոարտադրողներ, ինչպիսիք են «Disney», «Fox»,« Paramount»,« Sony», «NBC Universal» և «Warner Bros» ընկերությունները:

Այն մասին, որ «Kodak»-ի ղեկավարները ձգտում են խոշոր ընկերությունների կողմից ստանալ գործնական աջակցություն, հայտնի էր դարձել 2014 թ.-ին: Այժմ այդ նույն մոտեցմամբ ֆիրման փորձում է համաձայնության հասնել հեռուստաընկերությունների հետ:

Դժբար կացությունը մութ ամպերի նման կուտակվում է կինոժապավեն արտադրող երբեմնի հզոր ձեռնարկությունների երկնակամարում: Թվային տեխնոլոգիաների ու այդ ձևաչափի նկարահանող սարքերի կիրառումը ուղղակի կյանքից դուրս է մղում արդեն հնացող տեխնոլոգիաները: Սկսած 2013 թ.-ից ժապավենի արտադրությունը դադարեցրել է «Kodak»-ի գլխավոր մրցակից «Fujifilm Corp» ընկերությունը: Այս պահին միակ խոշոր խաղացողն է մնացել կինոժապավենի շուկայում:

Նշենք, որ, այնուամենայնիվ, 2012 թ.-ի հունվարին «Kodak»-ը հայտարարեց իր սնանկ լինելու մասին: Սակայն 2013 թ.-ի սեպտեմբերին դուրս եկավ այդ արարողությունից, իսկ նոյեմբերին Նյու-Յորքի ֆոնդային բորսան կրկին ստացավ ֆիրմայի նոր ցուցակագրումը:

Այսօր կինոժապավեն արտադրողին իրենց օժանդակությունը են ցուցաբերեել նաև բազմաթիվ հայտնի կինոգործիչներ, ովքեր հանդես են եկել որպես միջնորդներ «Kodak»-ի և կինոստուդիաների միջև: Այպիսի միջնորդների թվում նշվոմ են Ջեյ Ջեյ Աբրամսի, Քրիսթոֆեր Նոլանի, Քվենթին Տարանտինոյի և ուրիշների անունները: Նրանցից ոմանք, նույնիսկ նոր ֆիլմերի նկարահանումների որոշ հատվածներ իրականացրել են կինոժապավենով: Օրինակ, Աբրամսն «Աստղային պատերազմների» 7-րդ դրվագը վստահել է կինոժապավենին կամ Նոլանը այդ հին բարի տեխնիկական եղանակը կիրառեց «Ինթերսթելլար»-ի նկարահանումների ընթացքում:

Թե որքան ժամանակ կձգվի այս իրավիճակը և բարյացկամության դրսևորումը ժապավենի արտադրության հարցում, կողմերի միջև կնքված իրավական փաստաթուղթում չիդեռ չի ճշտված:

    Դիտվել է 642 անգամ