Ռեժիսորին ձերբակալել են, իսկ նրա հետ քննչական գործողություն իրականացնելու մասին մոռացել02.09.2015
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել Ղրիմում ահաբեկչական գործողություններ պատրաստելու մեղադրանքով ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի կալանման ժամկետը մինչև ապրիլի 11-ը նշանակելու որոշումը: Այսպիսով, երկուշաբթի, փետրվարի 9-ին, դատարանը մերժել է Սենցովին պաշտպանող կողմի բողոքը, որով խնդրանք էր ներկայացվել փոխելու Սենցովի խափանման միջոցը և հաստատել է Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանի 2014 թ.- դեկտեմբերի 26-ի դատավճիռը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dw.de»-ին:
Քանի որ ինքը՝ ռեժիսորը հրաժարվել է մասնակցել դատական նիստին, նրա շահերը ներկայացրել է փաստաբանը: Վերջինս մատնացույց է արել այն հանգամանքի վրա, որ 2014թ.-ի դեկտեմբերից ի վեր ոչ ինքը, ոչ էլ իր պաշտպանյալը չեն տեսել քննիչին: Նրա խոսքերով, Սենցովի հետ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվում: