Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գողացել են Մեծ արտիստին շնորհված, 1 մլն եվրո գնահատվող Պատվո մրցանակը

02.10.2015

Փարիզում մշտական պահպանության իրականացնող հաստատությունից անհայտ անձինք գողացել են համր կինոյի մեծ վարպետ Չառլի Չապլինին շնորհված պատվո «Օսկարի» արձանիկը և արտիստին պատկանող մի քանի գրիչներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 80 հազար եվրո: Այդ մասին «thelocal.fr»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սակայն այդ գողացված իրերից ամենաթանկարժեքը Պատվո «Օսկարն» է, որը Չապլինն ստացել է 1929 թ.-ին: Այդ արձանիկը ունի 30 սանտիմետր բարձրություն, պատված է 24 կարատ ոսկով և գնահատվում է մոտ 1 մլն եվրո:

Ըստ ոստիկանների, այդ իրերի մասին գողերը լավ տեղյակ են եղել: Օրենքի պահապանները նաև տեղեկացրել են, որ քննությունն իրականացվում է շատ մանրակրկիտ և, որ այդ աշխատանքներին մասնակցում են նաև արվեստի գործերի գողության հարցերով զբաղվող ոստիկանական հատուկ ստորաբաժանման մասնագետները:

Չարլի Չապլինը «Օսկար»-ի արժանացել է 3 անգամ՝ 1929 և1972 թվերին: Վերջին «Օսկարն» ստանալիս դահլիճը նրան հոտընկայս ծափահարել է ավելի քան 12 րոպե: Սա Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ հնչած ամենաերկարատև օվացիան է մինչև օրս:
Չապլինը մահացել է 1977 թ.-ին
    Դիտվել է 353 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167