Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ «Le Devoir»-ի ներկայացումը լավն է մինչև վերջին փշրանքը

02.11.2015

Կանադական «7 մատներ» թատրոն կրկեսը, որն այս օրերին հանդես է գալիս Մոսկվայում, ներկայացնում է«Խոհանոց: Բացահայտումներ» խորագիրը կրող «ակրոբատիկական-կենսաբանական» մի յուրահատուկ շոու, որտեղ դերասանները հանդիսատեսներին կոչ են անում ներկայացումը վայելել ոչ միայն տեսողական ու լսողական զգայարաններով, այլև հոտառությամբ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բեմի վրա մեկ հայտնվում է ֆրանսիական հարմարավետ սրճարան, մեկ՝ պրովանսական տնակի խոհանոց: Պարզապես դրանցում եղած իրերով աճպարարություններ իսկ , սեղանների վրա ուժային ձգումներ են կատարում, նաև՝ վանդականախշ սրբիչների վրայով քայլում են, ինչպես պարանների վրայով: Այս ներկայացումը պատրաստելու համար «7 մատներ» թատրոն կրկեսի դերասաններին ոգևորել է նրանցից մեկի տատիկի խոհանոցային գիրքը:

Վառ գոգնոցներ կապած դերասանները, պարելով, ակորդեոն նվագելով և կատարելով բարդ կրկեսային վարժություններ, միաժամանակ, հանդիասատեսների համար կերակուր են պատրաստում: Այս բեմադրությանը մասնակցող բոլոր դերասանները անցել են որակյալ խոհարարական վարպետաց դասեր և հմտացել այդ գործում:

«Ես շատ վաղուցվանից եմ հրապուրված խոհարարությամբ և միշտ երազել եմ միմյանց միացնել կրկեսը և խոհանոցը, որովհետև այդ երկու ոլորտներում էլ շատ կարևոր է իմպրովիզացիան: Բայց, մյուս կողմից, ամեն ինչը, ասենք այսպես, տեխնիկական գիտելիքները պետք է իդելականորեն փոխանցվեն սերնդից-սերունդ: Այսինքն, ուտեստ պատրաստելը ամենից լավը սովորեցրել է տատիկը, իսկ կրկեսի դերասանը՝ պետք է ծնվի արտիստների ընտանիքում»,- ասել է ներկայացման ռեժիսոր Սեբաստյան Սոլդեվիլյան:

Ներկայացումն, իրականում ոչ այնքան կերակուրի, որքան մարդկանց կյանքի, անձնական դրամաների ու ապրումների մասին է, որոնք ամրակայվում են ուտելիքով ու խոհանոցի հետ կապված զգայություններով: Բոլոր դերասանները, իսկ ներկայացման մեջ կան և կանադացիներ, և ֆրանսիացիներ, և արգենտինացիներ, և ամերիկացիներ, ներկայացնում են իրենց պատմությունը և բաղադրատոմսերը:

«Ես, օրինակ, հանդիսատեսներին պատմում եմ կլոր կոնֆետների մասի, որոնք մենք գնում էինք իմ մանկության տարիներին՝ Ամերիկայում: Դա այդպիսի տեսարան է, որը մենք խաղում ենք կատակով, ծիծաղելի: Դա մեր շոուի ծաղրածուական տարրերից է»,- ասում է կանադացի դերասան Միշանոք Ֆերերան:

Խմբում կա նաև ազգությամբ ռուս դերասանուհի՝ Անյա Կիչենկոն: Նա օդային կտավի վրա կատարում է մի յուրահատուկ ակրոբատիկա, որի անունը... «Բորշչ» է:

Այս ներկայացումն ստեղծողները ծիծաղելով ասում են, որ իրենց շոուն իսկական աղցան է, որի մեջ կա աճպարարություն, ժամանակակից պար, ճաշի պատրաստում:

Իսկ կանադական «Le Devoir» ամսագրի գնահատմամբ այս ներկայացումը լավն է մինչև վերջին փշրանքը:
    Դիտվել է 846 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ