Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է հայտնի դերասան Ռոժե Անենը

02.12.2015


Կյանքի 90-րդ տարում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ռոժե Անենը, ով հետխորհրդային տարածքի կինոհանդիսատեսին քաջածանոթ է կոմիսար Նավարրոյի դերակատարմամբ՝ նույնանուն հեռուստասերիալից:

Անենը ծնունդով Ֆրանսիայի այն ժամանակվա գաղութից՝ Ալժիրից էր: Գալով Փարիզ, բախտը կապում է թատրոնի և կինոյի հետ:

1954 թ.-ին նա առաջին անգամ դուրս է գալիս պրոֆեսիոնալ բեմ և փայլուն կերպով կատարում շեքսպիրյան Օթելլոյի դերը: Դրանից 5 տարի անց Անենն առաջին հրավերն է ստանում կիոյից և նկարահանվում է Ժան-Լյուք Գոդարի «Վեորջին շնչում» ֆիլմում, որը ֆրանսիական կինոյի «նոր ալիքի» այցեքարտն է դառնում:

Անենը հանդես է եկել բազմաթիվ հայտնի ռեժիսորների կինոնկարներում, այդ թվում նաև Լուկինո Վիսկոնտիի նշանավոր «Ռոկկոն և իր եղբայրները» ֆիլմում, որտեղ առանցքային դերակատարը երիտասարդ Ալեն Դելոնն էր:

Ռոժե Անենը նաև գրել է սցենարներ մի շարք ֆիլմերի համար:

2009 թ.-ին դերասանը ծանր կաթված տարավ, որից այդպես էլ չկարողացավ դուրս գալ: Նա գտնվում էր բժիշկների վերահսկողության տակ, իսկ հետո տեղափոխվեց Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց, որտեղ էլ հրաժեշտ տվեց կյանքին:
    Դիտվել է 422 անգամ