Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ազգային պետական կազմավորումները հրաժարվում են ֆիլմը ցուցադրել

02.12.2015

Ռուսաստանի երեք ազգային պետական կազմավորումներում՝ Չեչնիայում, Ինգուշեթիայում և Հյուսիսային Օսեթիայում գործող կինոթատոնները, հանրային կարծիքի ճնշումներին ենթարկվելով, ստիպված են եղել հրաժարվել ամերիկացի կինոռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի «Մոխրագույնի 50 երանգները« աղմկահարույց էրոտիկ ֆիլմի ցուցադրությունից:

Ասենք, որ այդ ֆիլմի վարձույթը ռուսական շուկայում սկսվել է այսօրվանից՝ փետրվարի 12-ից: Կինոնկարը ՌԴ Մշակույթի նախարարության կողմից պետական գրանցում է ստացել 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին: Տրված վարձութային վկայականում կա «18+» նշան, որը նշանակում է, որ ֆիլմը արգելված է ցուցադրել փոքրահասակ հանդիսատեսներին:

Հրաժարված վաչական տարածքների կինոթատրոնների սեփականատերերը դեռ չեն կարողանում հաշվարկել ֆիլմը վարձույթից հանելու հետևանքով իրենց սպառնացող դրամական կորուստների չափերը, բայց ենթադրում են, որ դրանք կարող են գերազանցել «մի քանի հարյուր հազար ռուբլին»:

Նշենք, որ «Մոխրագույնի 50 երանգները« ֆիլմի ցուցադրությունից հրաժարվել են նաև պետական մակարդակով: Օրինակ, Մալազիայի կինովարձույթի շուկայի պատասխանտու Աբդուլ Հալիմ Աբդուլ Համիդը հայտարարել է, որ նայելով ֆիլմի պատճենը, որոշում է ընդունվել, որ «դրա ցուցադրումը Մալազիայի տարածքում անթույլատրելի է, քանի որ տեղի հանդիսատեսի համար պարունակում է անընդունելի տեսարաններ: Դա կինոնկար չի, այլ պոռնոգրաֆիա»: Այդ մասին հիշատակում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

2011 թ.-ին բրիտանացի կին գրող Էրիկա Լեոնարդի հեղինակած վեպը, որի հիման վրա նկարահանվել է նույնանուն կինոնկարը, բաց ձևով ներկայացնում է մի գործարարի ու ուսանողուհու հարաբերությունները:

Նշենք, որ հրապարակումից հետո գիրքը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դարձավ բեսթսելլեր: Այն աշխարհի 37 երկրներում տպագրվեց և վաճառվեց ավելի քան 30 մլն օրինակով: ԱՄՆ-ում սպառման արագությամբ գիրքը գերազանցեց անգամ «Մատանիների տիրակալը»-ին: Իսկ 2012թ.-ին «Time» հանդեսը Էրիկա Լեոնարդին ընդգրկեց «աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց» ցանկում:
    Դիտվել է 718 անգամ