Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեռլինալեում ցուցադրվել է Էյզենշտեյնի համասեռականության մասին ֆիլմ

02.12.2015

Բրիտանացի հայտնի ռեժիսոր Փիթեր Գրինուեյի «Էյզենշտեյնը Գուանախուատոյում» ֆիլմը, որը պատմում է լեգենդար խորհրդային կինեմատոգրաֆիստի Մեքսիկա կատարած ուղևորության մասին նախօրեին՝ փետրվարի 11-ին, ցուցադրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Թեև լրագրողները կինոնկարը պարգևատրել են բուռն ծափահարություններով, սակայն մամլո ասուլիսի ժամանակ զրույցը հիմնականում ծավալել են խորհրդային կինոռեժիսորի ոչ ավանդական սեռական կողմնորոշման թեմայի շուրջ:

«Էյզենշտեյնը Գուանախուատոյում» ֆիլմում անդրադարձ է կատարվում ռեժիսորի մեքսիկական ուղևորության վրա, որտեղ նա ամերիկացի պրոդյուսերների օժանդակությամբ պիտի նկարահաներ «Կեցցե Մեքսիկան» ֆիլմը: Սակայն այդ նախագիծն այդպես էլ չի իրականացել: Հենց այս պատմությանն էլ անդրադարձել է Գրինուեյն իր կինոնկարում:

Ըստ Գրինուեյի Մեքսիկայում Սերգեյ Էյզենշտեյնը հրապուրվել է իր ուղեկցորդ Պալոմինոյով, ում հետ էլ անցկացրել է ժամանակի մեծ մասը:

Ռուսաստանը ինչ-ինչ դժգոհություններ է բարձրաձայնել կինոնկարի վերաբերյալ, որոնց մասին Գրինուեյը տեղեկացել է մամուլից:

«Ռուսաստանի մասնակցությունն այս նախագծին եղել է զրոյական, այդ իսկ պատճառով ես չեմ հասկանում թե ինչպիսի՞ դժգոհություններ կարող են լինել: Եվ հետո, ինչու՞ այս ողջ ժամանակաշրջանում Ռուսաստանը այդպես էլ չի նկարահանել Սերգեյ Էյզենշտեյնի մասին իր կինոնկարը»,- հարցրել է Գրինուեյը:

Նրա կարծիքով Սերգեյ Էյզենշտեյնը եղել է ծայրահեղ անսովոր անհատականություն, որի մասին պետք է պատմվեր կինոնկարով: Իր կինոնկարն սկսելուց առաջ Գրինուեյն արդեն գիտեր, որ պետք է պատմի «ոչ թե կինոնկարի մասին, որն այդպես էլ չիրագործվեց», այլ Մեքսիկայում ռեժիսորի ապրած կյանքի մասին: Բացի այդ նա առաջարկում է իր ֆիլմն անվանել «10 օր, որ ցնցեց Էյզենշտեյնին»: Նա սրանով զուգահեռ է տանում խորհրդային «Հոկտեմբեր» ֆիլմի անվանափոխման պատմության հետ, որն ամերիկյան վարձույթ դուրս բերվեց «10 օր, որ ցնցեց աշխարհը» վերնագրով:

Բեռլինի 65-րդ կինոփառատոնը ընթանում է փետրվարի 5-15-ին: Կինոստուգատեսի գլխավոր մրցանակին հավակնում են 19 ֆիլմ, որոնց մեջ է նաև Փիթեր Գրինուեյի կինոնկարը:

Տեսանյութեր

Դիտվել է 828 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ