Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչուհու դստեր կենսապահովման սարքավորումը չի անջատվի

02.13.2015

Հանրահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի կոմայի մեջ գտնվող դստեր կենսապահովման սարքավորումը չի անջատվի,քանի որ նրա վիճակի մեջ նկատվում է դրական տեղաշարժ: Այդ մասին «Reuters»-ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

Այդ տեղեկատվության հետ միասին հաղորդվում է, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակում է նախաքննչական աշխատանքները:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրն ու ժառանգը՝ Բոբի Քրիստինան հունվարի 31-ին հայտնաբերվել էր իր տան լոգասենյակում՝ անգիտակից վիճակում, դեմքով շրջված ջրի մեջ:

Սակայն ոստիկանության տվյալներով աղջիկը ողջ է եղել: Փորձաքննությունը այս դեպքը չի կապել ալկոհոլի կամ թմրանյութի օգտագործման հետ: Որպեսզի պահպանվի տուժողի ուղեղի կենսունակությունը, բժիշկները նրան գցել են արհեստական կոմայի մեջ: Այդ վիճակում էլ Բոբի Քրիստինա Բրաունը գտնվում մինչև այսօր:

Նրա հարազատները հայտարարել են, որ, եթե աղջիկը ապրի, ապա դա հրաշք կլինի:

Այս հայտարարությունը կարծես հաստատելու համար հայտնվեցին լուրեր այն մասին, որ փետրվարի 11-ին, մոր՝ Ուիթնի Հյուսթոնի մահվան երեքամյա տարելիցի օրը, աղջկա կյանքը պահպանող բժշկական սարքերը կանջատվեն, սակայն այդ տեղեկատվությունն անմիջապես հերքվեց:

Իսկ ոստիկաններն արդեն զրուցել են շատերի հետ, սակայն դեռ որևէ եզրակացության չեն եկել, միաժամանակ չեն ժխտել մահափորձի հավանականության վարկածը:

Այսպիսի հետաքննություն էր կատարվում նաև երեք տարի առաջ, երբ մահացել էր աղջկա երգչուհի մայրը: Ուիթնի Հյուսթոնը նույնպես հայտնաբերվել էր Լոս Անջելեսի «Beverly Hilton » հյուրանոցի իր համարի լոգասենյակում:

Այն ժամանակ քննությունը շարունակվեց 2 ամիս, սակայն արդյունքում ոստիկանությունը հայտնեց, որ նա մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:
    Դիտվել է 395 անգամ