Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դատապարտված ռեժիսորը արժանացել է կինոքննադատների մրցանակին

02.14.2015

Բեռլինի 65-րդ միջազգային կինոփառատոնում իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Տաքսի» ֆիլմն արժանացել է Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Տաքսի»-ն Փանահիի երրորդ կինոնկարն է, որը նա նկարահանել է Իրանի իշխանությունների կողմից հակակառավարական գործունեության համար դատապարտվելուց հետո:

Նրա նախորդ երկու՝ «Սա ֆիլմ չի» և «Փակ վարագույր» կինոնկարների գործողությունները տեղի են ունենում փակ տարածքում: Իսկ «Տաքսի» կինոժապավենում իրադարձությունները ներկայացվում են հերոսի կացարանի սահմաններից դուրս, ով գործազուրկ տաքսիստ է և ում մեջ շատ ուղևորներ տեսնում են հենց իրեն՝ ժամանակակից իրանցի ամենահայտնի ռեժիսորներից մեկին:

Միջազգային կինոքննադատների մեկ այլ մրցանակ, որով պարգևատրվում են փառատոնի «Ֆորում» ծրագրի մասնակիցները, բաժին հասավ իտալացի ռեժիսոր Ֆրանչեսկո Կլերիչիի «Ժեստերի լեզուն» ֆիլմին: Իսկ մրցույթի «Պանորամա» բաժնում լավագույնը համարվեց ֆրանս-իտալական «Աննշան ցնցում դեպի ցած» կինոնկարը, որի ռեժիսորը Համեդ Ռաջաբին է, թեև պետք է նշել, որ կինոքննադատների ասսոցիացիայի կարծիքով մրցանակի արժանին այդ նույն բաժանմունքում ներկայացված նորվեգացի ռեժիսոր Օլե Գյավերի «Ընդդեմ բնության» ֆիլմն էր, որին էլ կինոքննադատները շնորհեցին իրենց մրցանակը:

Փետրվարի 5-ին մեկնարկած Բեռլինի 65-րդ կինոփառատոնը («Բեռլինալե»-ն) այսօր՝ մրցույթի անցկացման 9-րդ օրը, երեկոյան կամփոփի արդյունքները:

Հիշեցնենք, որ ժյուրին լավագույն ֆիլմին որոշելու է մրցութային ծրագրում ընտրված 19 ֆիլմերից:

    Դիտվել է 703 անգամ