Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իոսիվ Կոբզոնը հայտնվել է Եվրամիության «սև ցուցակում»

02.16.2015

Եվրամիությունը (ԵՄ) հրապարակել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող այն մարդկանց ցուցակը, ում պատասխանատու է համարում Ուկրաինայում իրավիճակն անկայունացնելու համար և ում նկատմամբ որոշում է կայացվել կիրառել անհատական պատժամիջոցներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական մի շարք լրատվամիջոցների:

Ցուցակում ընդգրկված են 19 անուններ, որոնց մեջ գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների հետ միասին նշված է նաև երգիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիվ Կոբզոնի անունը:

Այդ ցուցակում ընդգրկվածների մուտքը ԵՄ արգելվում է, իսկ միության տարածքում գործող բանկերի նրանց հաշվեհամարները սառեցվում են:

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները անհատական պատժամիջոցների ցուցակները ընդարձակելու որոշումը կայացրել են փետրվարի 9-ին, իսկ այն գործողության մեջ է մտցվել այսօրվանից՝ փետրարի 16-ից:

«Ես շատ ուրախ եմ, որ այդ ցուցակում եմ: Ես շատ շնորհակալ եմ»,- արձագանքել է ԵՄ-ի արտգործնախարարների այդ որոշմանը ռուսաստանցի ճանաչված երգիչը:
    Դիտվել է 450 անգամ