Ահաբեկչությանը զոհ գնացած ռեժիսորը լավ մարդ էր և նրան ընկերները շատ էին սիրում02.16.2015
Դանիայ ոստիկանությունը պարզել է, որ Կոպենհագենում շաբաթ օրը տեղի ունեցած փոխհրաձգության առաջին զոհը եղել է ռեժիսոր Ֆինն Նորհարդը: Այդ մասին «thr.ru» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Դանիացի 55-ամյա փաստավավերագրողը մահացու վիրավորվել է սրճարանում աստծոն ուրանալու և խոսքի ազատության մասին վիճաբանության ընթացքում: Իսկ ավելի ուշ սինագոգի մոտ ահաբեկիչը գնդակահարել է այդտեղի պահակին:
Նորհարդը նկարահանել է մի քանի հեռուստատեսային վավերագրական կինոնկարներ, որոնցից են բումերանգի նետման չեմպիոն դառնալու երազ ունեցող տղայի մասին «Տղա բումերանգը» (2004), վիետնամցի իմիգրանտների կյանքին անդրադարձող «ԼԵ Լե » (2008), ֆիլմերը :
Դանիական կինոյի ինստիտուտի ղեկավար Հենրիկ Բո Նիսենը զայրույթ է հայտնել, որ Նորհարդը սպանվել է միջոցառման ժամանակ, որը նվիրված էր խոսքի և ստեղծագործական ազատությանը:
Հեռուստատեսության պրոդյուսեր Թոմաս Բարտելյեն, ով համագործակցում էր Նորհարդի հետ «the Guardian» պարբերականին հայտնել է, որ ռեժիսորը լավ մարդ էր և նրան ընկերները շատ էին սիրում: