Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսուրան և գործողությունը ենթարկվում են երաժշտական թեմային

02.16.2015


Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայի նոր բեմադրության պրեմերիան՝ գերմանացի հայտնի ռեժիսոր Պետեր Շտայնի բեմադրությամբ; Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Գերմանացի արվեստագետը Իտալիայում Վերդիի ամենամասսայականը համարվող օպերան ներկայացնում է միանգամայն նոր և ոչ սովորական տարբերակով: Իր իսկ խոստովանությամբ, ինքը ձգտել է «Աիդան» դարձնել հանդիսատեսի համար ոչ թե սովորական «վառ շոու», ինչպես դա հիմնականում անում են ուրիշ ռեժիսորներ,, այլ վերածել լուրջ և նուրբ հոգեբանական դրամայի:

«Մենք սովորել ենք մտածել, որ «Աիդան» տպավորիչ դեկորացիաներով, հագուստներով և խրոխտ քայլող վիճակագիրներով մասշտաբային տեսարան է: Եվ ողջ ժամանակ՝ ֆորտե: Բայց, եթե մենք բացենք պարտիտուրան, ապա կտեսնենք բոլորովին ուրիշ պատկեր: Օպերայի կեսից ավելին պիանո և պիանիսիմո է»,- ասել է ռեժիսորը իր հարցազրույցներից մեկում: Նրա համոզմամբ, եթե պահպանվեն հեղինակային բոլոր ցուցումները, ապա «Աիդան» շքեղ շոուից կրկին կդառնա այն, ինչ մտահղացվել է՝ «մտերմիկ հոգեբանական դրամա»:

«Մեր առջև դասական սիրային եռանկյունի է. երկու կին սիրում են միևնույն տղամարդուն: Մնացած ամեն ինչը՝ քաղաքականությունը, պատերազմը, կրոնը, ինտրիգները, ֆոն են, որի վրա ծավալվում են գործողությունները»,- ասում է Շտայնը:

Նշենք, որ այս բեմադրությունը գերմանացի ռեժիսորը նախքան Իտալիա տեղափոխվելը, բեմադրել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ Դանչենկոյի անվան եռաժշտական թատրոնում: Մոսկվայի իր աշխատանքային թիմով էլ նա տեղափոխվել է իտալական նշանավոր այս բեմահարթակ: Ի դեպ, Միլանի թատրոնի բեմում հանդես է գալիս ինտերնացիոնալ կազմ՝ Անիտա Ռաչվելիշվիլին (Ամներիս) և Գեորգի Գիգնաձեն (Ամոնասրո)՝ Վրաստանից, Քրիսթին Լյուիսը (Աիդա)՝ ԱՄՆ-ից և այլք:

Շտայնն առավել շատ հայտնի է որպես դրամատիկական ռեժիսոր, նա համարվում է հունական ողբերգության վարպետ և Չեխովի պիեսների ամենալավ օտարերկրյա բեմադրիչը: 77-ամյա ռեժիսորը համարվում է 20-րդ դարի թատրոնի նորարարներից մեկը: Վերջին 20 տարում նա ապրում է Իտալիայում: Առաջին անգամ օպերային արվեստին անդրադարձել է 1976 թ.-ի: 2000 թ.-ից մշտապես համագործակցում է «Լա Սկալա» թատրոնի հետ: «Աիդան» միլանյան այս նշանավոր բեմի վրա նրա 4-րդ ներկայացումն է: Նա համագործակցել է այնպիսի նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Կլաուդիո Աբբատոն և Ռկարդո Մուտին: Իսկ հիմա էլ նրա գործընկերը նշանավոր Զուբին Մեթան է:

Պետեր Շտայնն իր ռեժիսորական արվեստում հավատարիմ է մնում հեղինակային մտահղացմանը և տեքստին: Այդ իսկ պատճառով նրա դրամատիկական ներկայացումները հաճախ ձգվում են շատ երկար ժամեր: Նա խոստովանում է, որ «երաժշտական տեքստին» հետևելը շատ ավելի դժվար է, որովհետև ռեժիսուրան և գործողությունը ենթարկվում են երաժշտական թեմային:

Թեև միլանյան նոր բեմադրության դեկորացիաները լակոնիկ են և եգիպտոսի հետ բեմական ձևավորումն ընդհանրանում է առավել շատ ոսկեգույնի շնորհիվ, Շտայնի «Աիդայում» շատ բան դասական է: Այն «Լա Սկալայում կցուցադրվի մեկ ամիս:
    Դիտվել է 795 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ