Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մալաթիայի իշխանությունները խոստացել են 2015 թ.-ի հունիսին սկսել հայկական տաճարի վերականգնումը

02.17.2015

2015 թ.-ի հունիսին Թուրքիայի Մալաթիայի կուսակալության ֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ կսկսվեն տեղի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով սփյուռքահայ և տեղական մի շարք լրատվամիջոցների:

18-րդ դարում կառուցված և մինչև 1915 թ.-ն գործած եկեղեցին, որը հետագայում թուրքերը վերածեցին ռազմամթերքի պահեստի, հայտնի է նաև «Թաշխորան» անունով: Այս տաճարի վերանորոգման մասին խոսք ՝է եղել նաև 2002 թ.-ին: Նման նախաձեռնությամբ հանդես էր գալիս թուրք ազգայնականի կրակոցին զոհ գնացած Հրանտ Դինքը, ով ծնունդով Մալաթիացի էր: 2009թ.-ին թուրքական իշխանություններն, ի վերջո, հայկական պատմամշակութային հուշարձանը վերանորոգելու որոշում ընդունեցին, սակայն անհրաժեշտ միջոցներ նրանք կարողացան գտնել միայն այս տարի:

Ասենք, որ «asbarez.com»-ի հաղորդմամբ Մալաթիայում արդեն ավարտին են մոտենում նաև հոգևոր նշանակության հայկական մեկ այլ ճարտարապետական կառույցի՝ «Վենք» կոչված մատուռի վերանորոգման աշխատանքերը:

Պատմական Փոքր Հայքում գտնվող Մալաթիա քաղաքը մինչև Հայոց Մեծ եղեռնը բնակեցված էր հիմնականում հայերով: 1915 թ.-ին նրանց թիվը քաղաքում անցնում էր 15 հազարից: 1918թ.-ին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, Թուրքիայի կապիտուլացիայից հետո, եղեռնից մազապուրծ մալաթիացինեից 2 հազար մարդ կրկին վերադարձան հայրենի քաղաք, սակայն մեկ տարի անց իշխանության եկած քեմալականնները շարունակեցին հայատյաց քաղաքականությունը: 1921 թ.-ին հայկական թաղամասերը հրդեհվեցին, իսկ 1923 թ.-ին հայերի վերադարձը Մալաթիա պաշտոնապես արգելվեց:
    Դիտվել է 294 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394