Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլոր դերասանները բեմում լրիվ մերկանում են

02.17.2015

Մոսկվայի Կիրիլ Գանինի ղեկավարությամբ գործող կոնցեպտուալ թատրոնը փետրվարի 18-ին կներկայացնի Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կազմում գտնվող «Օբորոնսերվիզ» միավորման աղմկահարույց քրեական գործում գլխավոր գործող անձ հանդիսացող Եվգենիա Վասիլևայի մասին ներկայացում՝ «Պաշտպանության նախարարի հողաթափերը» վերնագրով: Այդ մասին թատրոնի պաշտոնական կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Իսկ «lenta.ru»-ն հաղորդում է, որ բեմադրությունը կառուցված է Վասիլևայի սիրային լիրիկայի և նրա կյանքի պատմության շուրջ: Բացի այդ, հանդիսատեսներն առաջին անգամ կտեսնեն մի գրաֆիկական աշխատանք, որտեղ նա սև ֆլոմաստերով հիշողությամբ պատկերել է ՌԴ նախկին պաշտպանության նախարարի սեռական օրգանը:

Եվգենիա Վասիլևան Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ապրանքային հարաբերությունների դեպարտամենտի նախկին ղեկավարն է: Նա հայտնի է նաև իր ստեղծագործական աշխատանքներով: 2014 թ.-ին լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ «Ժենյա Վասիլևայի տերեփուկային երգերը» վերնագրով, ապա բացեց իր նկարչական աշխատանքների ցուցահանդեսը և նույնիսկ հայտնի մոդելագործ Սերգեյ Զվերևի հետ հասցրեց աշխատել իր հեղինակած մի երգի վրա:

Այժմ Վասիլևան տնային կալանքի տակ է, որի ժամկետը լրանում է մարտի 23-ին:

2014 թ.-ի հուլիսի 1-ին Մոսկվայի Պրեսնյայի շրջանի դատարանը սկսել է «Օբորոնսերվիզ» միավորմանը պատկանող անշարժ գույքի, հողի և արժեթղթերի հետ կապված Վասիլևայի խարդախությունների վերաբերյալ դատական վարույթը: Ըստ առաջադրված մեղադրանքի նա պետությանը հասցրել է ավելի քան 3 մլրդ ռուբլու վնաս:

Իր մեղքը Վասիլևան չի ընդունում:

Ավելացնենք, որ թատրոնի ազդագիրը հայտարարում է, որ բոլոր դերասանները բեմում լրիվ մերկանում են, որ լուսանկարելը կամ տեսագրելը արգելվում է: Արգելվում է նաև մինչև 18 տարեկան երեխաների մուտքը ներկայացման դահլիճ:
    Դիտվել է 866 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ