Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նավապետ Ջեկ Ճնճղուկի նոր հանդիպումը տեսիլքային ծովահենների հետ կկայանա Ավստրալիայի ափերին

02.18.2015


Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում սկսվել են «Կարիբյան ծովի ծովահենները. Մահացածները հեքիաթ չեն պատմում» արկածային ֆիլմի 5-րդ մասին նկարահանումները: Բրիտանական «Դիջիթալ սպայ» կայքի տեղեկատվությամբ կինոնկարում գլխավոր հերոսին մարմնավորում է նախորդ մասերից հանդիսատեսին արդեն լավ ծանոթ դերասան Ջանի Դեփը, ում նոր ֆիլմում միացել են Ջեֆրի Ռաշը, Քևին Մաքնէլլին, Սթիվեն Գրեմը և այլոք:

Կինոժապավենը նկարահանում են նորվեգացի ռեժիսորներ Հոաքիմ Ռոննինգը և Էսլեն Սանդբերգը, ովքեր հայտնի են հեռուստատեսային «Մարկո Պոլո» կինոնկարից: Պրոդյուսերն է նախորդ երեք մասերում այդ դերակատարումը կատարած Ջերրի Բրուքհայմերը:

Ֆիլմը պատմում է տեսիլքային ծովահանների հետապնդումներն հաղթահարել փորձող կապիտան Ջեկ Ճնճղուկի մասին, որը իր նպատակին հասնելու համար պետք է կարողանա ձեռք բերել ծովերի աստված Պոսեյդոնի եռաժանին: Հաջողության հասնելու դեպքում նա հնարավորություն կստանա ծովերն իր կողմից լիովին վերահսկելի դարձնել...

«Կարիբյան ծովի ծովահենները: Մահացածները հեքիաթ չեն պատմում» արկածային կինոնկարը մեծ էկրան կբարձրանա 2017թ.-ի հունիսի 7-ին:
    Դիտվել է 768 անգամ