Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր լավագույներին «Սեզար»-ով պարգևատրելու օրն է

02.20.2015


Այսօր Փարիզի «Շատլե» կինոթատրոնում կկայանա հոբելյանական 40-րդ «Սեզար» ֆրանսիական ազգային կինոմրցանակաբաշությունը:

Այս տարի առավել շատ՝ 10 մրցանակային անվանակարգերի է ներկայացվել ռեժիսոր Բերտրան Բոնելլոյի «Սեն-Լորան» ֆիլմը՝ լեգենդար կուտուրիե Իվ Սեն-Լորանի մասին: 9-ը անվանակարգերում իր հավակնություններն է հայտավորել «Թոմ Կալյեի «Կործանիչը» ժապավենը: Իսկ ռեժիսոր Աբդրռահման Սիսակոն ակնկալում է իր նկարահանած «Տամբուկտու ֆիլմը նվաճել մրցանակներ 8 անվանակարգերում: 7 անվանակարգերի է ներկայացված մեկ այլ հայացքով, բայց նույն մոդաների ֆրանսիական լեգենդար կերպարին անդրադարձած ռեժիսոր Ջալիլ Լեսպերը՝ նրա ֆիլմը կրկին վերնագրված է կուտյուրեի անունով՝ «Իվ Սեն-Լորան»: 7 անվանակարգերում մրցանակի ակնկալիք ունի նաև Թոմ Լիլթին՝ իր «Հիպոկրատ» անունը ստացած կինոնկարի համար: Իսկ ռեժիսոր Էրիկ Լարտիգոն հույս ունի իր «Բելյե ընտանիքը» ֆիլմով նվաճել 6 սեզար:

Հայտնի են նաև իրենց արվեստով էական նվաճումների հասած անհատական անվանակարգերի թեկնածուները: Սպասվում է լարված և հանդիսավոր մրցութային երեկո, որի արդյունքները կպարզվեն օրվա երկրորդ կեսին՝ երեկոյան:

Ֆրանսիական կինեմատոգրաֆիական արվեստների և տեխնիկայի ակադեմիայի «Սեզար» մրցանակաբաշխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, սկսած 1976 թ.-ից: Հաղթողներն ընտրվում են Ակադեմիայի ավելի քան 4000 անդամների գաղտնի քվեարկությամբ: «Սեզար» շնորհվում է 22 անվանակարգերում:
    Դիտվել է 609 անգամ