Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկ երեկոյի ընթացքում՝ 100 մլն դոլար

02.20.2015

Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության հեռուստատեսային տրանսլացիայի ընթցքում 30 վայրկյանանոց գովազդի արժեքը կկազմի 1,95 մլն դոլար: Այդ գինը սահմանել է միջոցառումը հեռարձակելու բացառիկ իրավունքն ունեցող «ABC» հեռուստաալիքը, որը պատկանում է«Disney» կինոընկերությանը: Հեռուստաալիքը հաշվարկել է, որ այդ երեկոյի ընթացքում, ընդհանուր առմամբ, կհավաքի 100 մլն դոլար: Այդ մասին «Bloomberg» գործակալության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:

«Օսկար»-ի արարողության ընթացքում հեռարձակվող գովազդի գները սկսած 2009 թ-ից տարեցտարի բարձրանում են: Հատկանշական է, որ գովազդի այդ հսկայական ծախսերի կեսից ավելին բաժին է ընկնում «Hyundai» ավտոկոնցեռնին և սմարթֆոն արտադրող «Samsung» ընկերությանը:

«Օսկար» մրցանակաբաշխությունը ԱՄՆ-ի հեռուստատեսության կյանքում նշանակալից իրադարձություն է, որը կապույտ էկրանների մոտ է հավաքում հսկայական թվով մարդկանց: Այն կինոյի ոլորտի գործիչների լավագույն աշխատանքները նշանավորում է 20 անվանակարգերում: Այս տարի արարողությունը վարելու պատիվը տրվել է դերասան Նիլ Փաթրիկ Հարրիսին, ով հայտնի է «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» հեռուստասերիալից:

2015 թ.-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն անգլերեն լեզվով հնչյունավորված 8 կինոժապավեն:

Կինոաշխարհի այս մեծ արարողությունը տեղի կունենա Երևանի ժամանակով փետրվարի լույս 23-ի գիշերը, ժամը՝ 5:30-ին:
    Դիտվել է 320 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224