Ֆիլմ համաշխարհային պատմության մեջ ամենաանհավանական ճակատամարտի մասին02.20.2015
Ռուսաստանյան «Ցենտրալ Պարտներշիփ» կինոընկերությունում ռեժիսոր Օլեգ Ստեպչենկոն ավարտել է «Կոլովրատ» պատմական մասշտաբային կինոնկարի առաջին փուլի նկարահանումները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «proficinema.ru»-ին:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 13-րդ դարում, երբ Ռուսաստանը կոտորակված էր մանր իշխանությունների: Մոնղոլական հորդաները հերթով, մեկը մյուսի ետևից գրավում են ռուսական հողերը, սակայն հանկարծ դրանց մեջ հայտնվում է մի իշխանություն, որը համարձակվում է դիմադրել նվաճողներին: Այդ իշխանության զորավարը զորքն առաջնորդում է նվաճողների դեմ: Համարձակ այդ հայրենասերի կերպարը մինչև այսօր էլ Հին Ռուսաստանի ամենաառեղծվածային հերոսներից մեկն է համարվում: Նրա գլխավորությամբ տեղի է ունենում համաշխարհային պատմության մեջ ամենաանհավանական ճակատամարտը: Ընդամենը 17 մարդ կանգնում են հազարանոց թաթարական բանակի ճանապարհին...
Ֆիլմի նկարահանման առաջին փուլը հաջողությամբ իրականացվել է Մոսկվայում: Նկարահանվել են էպիկական բազմաթիվ տեսարաններ՝ կասկադյորների մասնակցությամբ: Այդ աշխատանքներն իրականացվել են նորագույն խցիկներով, որոնք մեկ վայրկյանում նկարահանում են 2000 կադր, իսկ բարդ բեմադրական տեսարաններում մասնակցել են մոտ 50 հեծյալ:
Կինոնկարի հիմնական նկարահանումների փուլը կմեկնարկի գարնանը: Այդ աշխատանքները կավարտվեն 2015 թ.-ին, իսկ ֆիլմը վարձույթի կհանվի 2016 թ.-ի աշնանը:
Կինոնկարի օպերատորն է Իվան Գուդկովը, պրոդյուսերները՝ Պավել Ստեպանովը և Սերգեյ Բագիրովը: