Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական լաբորատորիայում վճռորոշը պրոֆեսիոնալ հանդիսատեսի ձայնն է


Փետրվարի 28-ից մարտի 1-ը Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ) նոր բեմում կկայանան ժամանակակից իսպանացի դրամատուրգ Ալբերտո Կոնեկերոյի «Մութ քար» պիեսի լաբորատոր ցուցադրությունները՝ Պաբլո Մեսսիեսայի բեմադրությամբ: Այդ մասին հաղորդում է «theatre.ru»-ն:

Իսպանիան 4-րդ երկիրն է, որտեղի դրամատուրգիան МХТ-ն ներկայացնում է «Առաջին անգամ ռուսերեն» անունը կրող սեփական նախագծի շրջանականերում: Նշենք, որ սա իսպանական լաբորատորիայի 3-րդ էսքիզն է:

Երկշաբաթյա ինտենսիվ փորձերի ընթացքում МХТ-ի արտիստները ռեժիսորների հետ պատրաստում են էսքիզներ: Դրանից հետո այդ աշխատանքները թատրոնը ներկայացնում է հանդիսատեսներին և մասնագետներին և ցուցադրանքների արդյունքում որոշում, թե արդյոք իմաստ ունի՞ շարունակելու այդ ուղղությամբ աշխատանքները:

Լաբորատորային ցուցադրանքները ավելի ու ավելի ակտիվ ձևով են կիրառվում ռուսաստանյան թատրոններում: Դրանք ընդարձակում են ստեղծագործական փորձերի դաշտը, օգնում են գտնելու նոր մոտեցումներ և խաղացանկային լուծումներ: Ռուսատանում МХТ-ն միակ թատրոնն է, որը հրավիրում է այլ երկրների ռեժիսորների լաբորատորիաներին և առաջարկում նրանց ներկայացնելու իրենց երկրների դրամատուրգիան:

Այդ ձևով արդեն իրականացվել են «Ֆրանսիական թատրոն. Առաջին անգամ ռուսերեն» և «Ֆրանսիական թատրոն. Կատագերգություններ» (Մոսկվայում գտնվող ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ), «Գերմանական թատրոն. Առաջին անգամ ռուսերեն: Ամենագլխավորի մասին» (Գյոթեի անվան ինստիտուտի հետ) և «Ֆինական թատրոն. Առաջին անգամ ռուսերեն» (ՌԴ-ում Ֆինլահդիայի դեսպանատան հետ) նախագծերը:

Նշենք, որ նման լաբորատորիաների հանդիսատես են դառնում համացանցում գրանցվելով: Այդ գրանցման մեջ պարտադիր պետք է նշվեն ազգանունը և ամսաթիվը: Հրավերները ստացվում են կոնկրետ դիմորդի անունով՝ մեկ անձի համար:

Թատրոնը լաբորատորիայի կողմից հանդիսատեսներին ներկայացվող աշխատանքները դեռ լիարժեք ներկայացումներ չեն, այլ ապագա բեմադրությունների էսքիզներ: Թատրոնը լաբորատորիայի շրջանակներում ուսումնասիրում է հանդիսատեսի վերաբերմունքը ցուցադրվածի նկատմամբ, լսում նրա արձագանքը, որպեսզի հասկանա և վերջնական վճիռ կայացնի, թե արդյո՞ք այդպիսի ներկայացումը կարելի է ընդգրկել խաղացանկի մեջ: Այդ պատճառով լաբորատորիաների ժամանակ պատրաստված էսքիզների ցուցադրություններին հիմնականում հրավիրվում են փորձառու, հարցասեր և թատրոնի, այսպես կոչված, պրոֆեսիոնալ հանդիսատեսները:
    Դիտվել է 215 անգամ
    1234567