Այսօր խորհրդային սիրված դերասան Օլեգ Յանկովսկին կդառնար 71 տարեկան02.23.2015
Այսօր լրանում է ռուսական կինոյին իր կյանքի ավելի քան 40 տարին նվիրաբերած, և մի քանի տարի առաջ իր մահկանացուն կնքած դերասան Օլեգ Յանկովսկու 71 ամյակը: Նա նկարահանվել է 82 կինոնկարներում և կենդանության օրոք հանդիսատեսի կողմից ընդունվել է որպես խորհրդային և ռուսական կինոյի լեգենդ: Նրա կերտած գրեթե յուրաքանչյուր կերպար համարվում է ռուսական կինոարվեստի դասական գործ:
Առաջին անգամ հանդես գալով խորհրդային հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմում, նա միանգամից հայտ ներկայացրեց դառնալու հանդիսատեսի համար սիրելի և սպասված դերասան: Դա 1974 թ.-ն էր: Իսկ կինոնկարը կոչվում էր «Սուր և վահան», որտեղ նա մարմնավորում էր նացիստական «ԷՍԷՍ»-ի բարձրաստիճան սպայի զարմիկին, ում քմհաճույքները ներում էր անգամ Ադոլֆ Հիտլերը և, որը, սակայն, ի վերջո միացավ մարդասիրության և խաղաղության համար պայքարող հակահիտլերական ընդհատակայինների շարքերին:
Յանկովսկին նկարահանվել է ժամանակակից առաջատար բազմաթիվ ռիժիսորների ֆիլմերում, այդ թվում նաև Անդրեյ Տարկովսկու, Մարկ Զախարովի մոտ:
Ի դեպ, նշանավոր «Զերկալո» ինքնակենսագրական կինոնկարում Յանկովսկին մարմնավորում էր ռեժիսորի բանաստեղծ հորը՝ Արսենի Տարկովսկուն: Դերասանի և ռուս նշանավոր բանաստեղծի արտաքին նմանությունը և հմայքը այնքան մոտ էր բնօրինակին, որ Անդրեյ Տարկովսկին դերասանի համար հատուկ ընդարձակեց ֆիլմի սյուժեն՝ էկրանին երևալու նրա ժամանակը ավելացնելով նախնական սցենարով նախատեսվածից շատ անգամ ավելի:
Օլեգ Յանկովսկին համագործակցել է նաև հայտնի հայ ռեժիսոր, Ուկրաինայի կինոստուդիայում աշխատող Ռոման Բալայանի հետ:
1980-ական թվականներին խորհրդային կինոյում հայ կինոբեմադրիչը առաջ է քաշում բոլորովին նոր կերպարներ, ովքեր ռոմանտիզմի ու կյանքի փիլիսոփայության մեջ տեսնում էին սոցիալիստական ռեալիզմի հետ քիչ առնչություններ ունեցող երևույթներ, նպատակներ և իմաստ:
Այդ մոտեցումները Ռոման Բալայանը գեղարվեստական մեծ վարպետությամբ ներկայացրեց իր հայտնի «Թռիչքներ հարթմնի և երազում» կինոնկարում, որտեղ Օլեգ Յանկովսկին կատարում էր գլխավոր հերոսի դերը: Հետագայում իր այդ հերոսի մասին խոսելիս Յանկովսկին խոստովանել է, որ դերը իր համար եղել է սիրելի:
Սակայն այս ֆիլմը հայ արվեստագետի հետ Օլեգ Յանկովսկու միակ համագործակցության արդյունքը չի: Կարելի է հիշել, օրինակ, «Պահպանիր ինձ, իմ թալիսման» գեղարվեստական կինոնկարը, որն անշուշտ, սիրային եռանկյունու մասին է, որտեղ սակայն, ոգեղենության բացակայությունը և ստորությունը ներկայացվում է պոեզիայի վեհության հետ խառնված ու, թեև թվում է շատ ծիծաղելի., սակայն, իրականում այնտեղ ամեն ինչ շատ ավելի ողբերգական է...