Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախարարը գտնում է, որ «Օսկար»-ն այլևս տաղանդի չափման միավոր չի

02.23.2015


«Ամերիկյան «Օսկար» մրցանակն արդեն ժամանակն է, որպեսզի մենք չընկալենք իբրև կինոյի վարպետների տաղանդի չափման միավոր, մանավանդ այնպիսի մի տարօրինակ անվանակարգում, ինչպիսին է «Օտար լեզվով ֆիլմ»-ը: Դա վերաբերում է նաև Անդրեյ Զվյագինցևին: Նա ռուսական ուժեղ դպրոցը ներկայացնող տաղանդավոր արվեստագետ է և նրա կինոնկարների իրական գնահատականները տալիս են միայն հանդիսատեսները և ժամանակը»,- ասել է Ռուսաստանի Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նա վստահություն է հայտնել, որ Զվյագինցևին «սպասում են իսկապես շատ ուժեղ կինոկտավներ և մեծ մրցանակներ: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այս հայտարարությունը ՌԴ Մշակույթի նախարարը կատարել է նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը ներկայացնող «Լևիաֆան» ֆիլմը, որի ռեժիսորն է Անդրեյ Զվյագինցևը, ի վերջո, չի արժանացել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին:

Այդ ֆիլմը 4 այլ կինոնկարների հետ պայքարում էր «Օտար լեզվով ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար: Սակայն կինոակադեմիկոսները նախապատվությունը տվել են լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» կինոնկարին:

Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է Լոս-Անջելեսում, կիրակի օրը:
    Դիտվել է 785 անգամ