«Օսկար-2015»-ը վերջին 6 տարիներին ունեցել է ամենաքիչ հանդիսատեսները02.24.2015
2015թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը հեռարձակվում էր ամերիկյան «ABC» հեռուստաալիքով, վերջին 6 տարիներին ամենաքիչ հանդիսատեսներն է ունեցել: Այդ մասին «Nielsen» ընկերության հրապարակած տվյալների հիման վրա տեղեկատվություն է տարածել «variety.com»-ը:
«Interfax»-ի փոխանցմամբ այդ շոուն դիտել է ընդհանուր առմամբ, 36,6 մլն մարդ, որոնցից առավել ակտիվ հանդիսատեսները՝ 18-49 տարեկան մարդիկ կազմել են ամբողջ լսարանի միայն 10,8 տոկոսը: Այս ցուցանիշները համապատասխանաբար 16 և 18 տոկոսով զիջում են անցյալ տարվա տվյալներին:
Չնայած այդ ցածր թվերին, այնուամենայնիվ վերջին 51 շաբաթվա ընթացքում, այսինքն նախորդ արարողությունից հետո, այս «Օսկար» մրցանակաբաշխությունն ամենադիտվող շոուն է եղել ամերիկյան հեռուստատեսությունում:
Արարողության ժամանակ հանդիսատեսների կողմից առավել շատ դրական արձագանքի է արժանացել երգը «Երաժշտության հնչյունները» կինոնկարից՝ Լեդի Գագայի կատարմամբ և դրանից անմիջապես հետո կինոնկարի գլխավոր դերակատար Ջուլի Էնդրյուսի բեմում հայտնվելը:
2014 թ.-ին «Օսկարի» արարողությունը հավաքել էր վերջին 10 տարիների համար աննախադեպ լսարան՝ 43,7 մլն մարդու:
Ի դեպ, «Օսկարը» միակ արարողությունը չի, որի վարկանիշը արձանագրել է անկում: Օրինակ, հանդիսատեսների պասիվության մի խոշոր ալիք էլ այս տարի անցել է այնպիսի մի մեծամաշտաբ արարողության կողքով, ինչպիսին «Գրեմմի»-ն է, որտեղ նույնպես արձանագրվել է հետաքրքրության այնպիսի նվազում, որը չէր արձանագրվել 2009թ.-ից ի վեր: