Ցուցադրանքում տեղ են գտել սպանվածների ներքին օրգաններ02.25.2015
Լոնդոնի «Wellcome Collection» թանգարանում փետրվարի 26-ին կբացվի նոր ցուցադրանք, որը կունենա «Քրեագիտութուն. Հանցագործության անատոմիա» խորգիրը: Այդ մասին «The Guardian»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:
Ցուցահանդեսը նվիրված է դատական բժշկությանը: Ցուցադրանքում տեղ են գտել արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, բժշկական գործիքներ, ինչպես նաև սպանված կամ ինքնասպանություն գործած մարդկանց ներքին օրգաններ:
«Wellcome Collection»-ը մասնավորապես կներկայացնի սպիրտի մեջ պահվող մարդկային լյարդ, որը չորս անգամ խոցոտվել է դանակով: Հայտնի է, որ մահացու վիրավորված աղջկան, ով 19-րդ դարում ապրել է Բրիտանիայում, այդ դանակահարվածները հասցրել է եղբայրը:
Մեկ այլ ցուցանմուշ էլ հրազենով ինքնասպանություն գործած մարդու ուղեղի մի մասն է:
Մոմից պատրաստված մի քանի մոմե առարկաներով ցուցահանդեսի կազմակերպիչները հնարավորություն ունեն ցուցադրելու նաև, թե ինչպես են մահացու հիվանդությունները քայքայում մարդու մարմինը: Բացի այդ, այցելուները կարող են ծանոթանալ քրեագիտության դասագրքերի և այս թեմայի հետ առնչվող արվեստի գործերի:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 21-ը:
Ավելացնենք, որ այս ամսվա կեսերին «Wellcome Collection» թանգարանը ձեռք է բերել 1787 և 1788 թթ.-երին հրատարակված երկու կատալոգ, որոնցում ներկայացված են Քովենթ-Գարդեն ժամանցի շրջանի մարմնավաճառները, նրանց անունները, մականունները, հասցեները և գները: