Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկյան համալսարանը ստիպված է եղել հրապարակել Մարկեսի արխիվի ձեռքբերման գինը

02.26.2015

Ամերիկյան Թեքսաս նահանգի համալսարանը ստիպված է եղել հրապարակել այն գումարի չափը, որը հաստատությունը վճարել է կոլումբացի հայտնի գրող, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի արխիվը ձեռք բերելու համար: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ համալսարանին կից գործող Հարրի Ռենսոմի անվան հումանիտար գիտությունների ուսումնասիրության կենտրոնի հրապարակման, գումարի չափը կազմել է 2,2 մլն դոլար:

Համալսարանի վարչությունը երկար ժամանակ վճռականորեն հրաժարվում էր հրապարակել 2014 թ.-ի նոյեմբերին ձեռք բերված մարկեսյան արխիվի համար վճարված գումարի չափը: Նույնիսկ այստեղ հարց բարձրացրին նահանգի դատախազության առջև արխիվը ներառել գաղտնի գրիֆի տակ, որը արգելափակում է նաև այդպիսի նշան կրող օբյեկտի նկատմամբ տեղեկատվության մասին օրենքի կիրարկումը: Սակայն Գլխավոր դատախազը հարցին այլ լուծում տվեց և պարտավորեցրեց բուհին հրապարակելու այդ տվյալները:

Ամերիկյան համալսարանի կողմից Մարկեսի արխիվի ձեռբերումը խիստ քննադատության է արժանացել գրողի հայրենիքի՝ Կոլումբիայի և կյանքի վերջին շրջանում նրա բնակության վայրը դարձած Մեքսիկայի իշխանությունների կողմից: Երկու երկրներում էլ զարմանք են արտահայտել, որ գրողի արխիվը պետք է գտնվի մի երկրում, որին ինքը՝ Մարկեսը, չէր խնայում և շատ հաճախ քննադատում էր:
Լուրեր են պտտվում, որ ամերիկացիները պարզապես արխիվի համար այնքան մեծ գումար են առաջարկել, որպիսին այյլոց մտքով չէր անցնի:

Գրողի՝ Մեքսիկայում ապրող հարազատները, ումից ամերիկյան համալսարանը գնել է փաստաթղթերը, պնդում են, որ գլխավոր գործոնը ոչ թե փողն է եղել, որի պատճառով իրենք համաձայնվել են վաճառել արխիվը, այլ այդ հաստատության գրականության ոլորտի արխիվային փաստաթղթերի աշխարհում ամենամեծ պահոցներից մեկը լինելու համարումը:
    Դիտվել է 346 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576