Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

UNESCO-ի գլխավոր տնօրենը թանգարանն ավերելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

02.27.2015

UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան առաջարկել է անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ ժողով՝ կապված Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի վիճակի հետ:

Այդպիսի պաշտոնական պահանջով Բոկովայի հայտարարության տեքստը տարածվել է լրատվամիջոցներով հինգշաբթի երեկոյան, որի համար պատճառ է հանդիսացել Մոսուլ քաղաքի հնությունների Թանգարանի թալանը և ավերածությունը:

«Ես խորապես ցնցված եմ այն տեսագրությունից, որտեղ ներկայացված են քանդակների և մյուս հնագույն արժեքների ավերումը Մոսուլի թանգարանում: Ես դատապարտում եմ այն որպես կանխամտածված հարձակում Իրաքի հազարամյա պատմության և մշակույթի վրա, որպես բռնության և ատելության տարածման գործողություն»,- ,-հայտարարել է UNESCO-ի ղեկավարը:
    Դիտվել է 283 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485