Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնկարահանվի ֆիլմ «McDonald՝՝s»-ի հիմնադրի մասին

03.02.2015

ԱՄՆ-ում պատրաստվում են նկարահանել հանրահատ «McDonald՝՝s» ռեստորանային ցանցի ստեղծմանպատմությունը: Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Ֆիլմը, որն ստացել է «Հիմնադիրը» վերնագիրը, անդրադառնում է արագ սնունդ մատակարարող համաշխարհային ընկերության հիմնադիր Ռեյ Քրոքի կենսագրությանը, թե ինչպես է նա 50 տարեկան հասակում մտել այդ բիզնեսի մեջ և հասել աներևակայելի հաջողության:

Համաշխարհային ռեստորանային կայսրության հիմնադրին ֆիլմում կմարմնավորի հոլլիվուդյան աստղ Մայքլ Քիթոնը, ում խաղացած գլխավոր հերոսի կերպարը օսկարակիր «Բըրդմեն» ֆիլմում ներկայացվել էր «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում: Կինոնկարի ռեժիսորն է Ջոնի լի Հենքոքը, ով հայտնի է 2002 թ.-ին նկարահանված «Նորեկը» ֆիլմով, որը նույնպես կենսագրական էր և պատմում էր բեյսբոլի հայտնի խաղացող և մարզիչ Ջիմ Մորիսոնի մասին:

Ֆիլմի նկարահանումնները նշանակված են այս տարի ամռանը: Կինոժապավենը համաշխարհային վարձույթում բաշխելու իրավունքը ձեռք է բերել «The Weinstein Company-TWC » հայտնի ընկերությունը:
    Դիտվել է 837 անգամ