Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծիսական նշանակության հարց, որի պատասխանը փնտրում են ոչ միայն հարցը տվողի հայրենիքում

03.03.2015

Սանկտ-Պետերբուրգում, Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը թողարկման է պատրաստում հանրային քննարկումների մի շարք, որը նվիրված է ռեժիսոր Անդրեյ Մոգուչիի բեմադրած «Ինչ անել» ներկայացմանը, որի պրեմիերային ցուցադրությունը կկայանա մոտ օրերս:

Քննարկումները կդառնան կրթական-լուսավորչական այն նախագծի մի բաղադրիչը, որը «Նոր մարդիկ, երկխոսություններ ներկայացումից հետո» ընդհանուր վերնագրով իրականացնում է թատրոնը: Այդ քննարկումներին մասնակցում են հայտնի լրագրողներ, մշակութաբաններ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ: Այսօրվա «նոր մարդիկ» իրենց քննարկումները կծավալեն 19-րդ դարի ռուս մտածող և փիլիսոփա Նիկոլայ Չերնիշևսկու հայտնի «Ինչ անել» վեպի և նոր ներկայացման հիման վրա:

«Մենք ապրում ենք տագնապահարույց ժամանակաշրջանում, երբ ապագան մշուշապատ է, իսկ գլուխների մեջ քաոս ու անորոշություն»,- նշել է Անդրեյ Մագուչին «bdt.spb.ru»-ի հետ զրույցի ընթացքում: Ըստ նրա Չերնիշևսկին բարձրացրել է Ռուսաստանի համար ծիսական նշանակության հարց, որի պատասխանը գտնելու փորձ են արել այդ երկրի մտավորականների մի քանի սերունդ:

Ըստ ռեժիորի վեպի ստեղծումից հետո շատ բան է փոխվել, գրողի գործում կարելի է հանդիպել այնպիսի մտքերի, որոնք « երևում են պարզունակ, ոչ ճշմարտանման»: Մոգուչին նշում է, որ անցյալ դարում բավականին շատ արյուն է թափվել այդ հարցի պատասխանը գտնելու համար, սակայն ապարդյուն:

«Այսօրվա սոցիալական և քաղաքական ենթատեքստերը հասարակությանը մղում են նոր որոնումների: Հնարավոր է, որ պատասխանը գտնվում է մարդու ներսում: Եվ, ի տարբերություն վեպի հերոսների՝ հասարակության արդար վերակառուցման մասին ուտոպիական հույսերի, այսօր գլխավորը, թվում է, պետք է լինի ճանապարհորդությունը դեպի սեփական ներաշխարհ, սեփական միայնություն»:

Թատրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պրեմիերային ներկայացումները կկայանան մարտի 5-8-ը ներառյալ: Յուրաքանչյուր օրվա համար ընտրվել է քննարկումների առանձին թեմա: Այսպես, մարտի 5-ի թեման է «Նոր մարդիկ նոր հասարակության մեջ, 6-ին՝ «Արվեստի հարաբերությունը նոր իրականության հետ», 7-ին՝ «Գիտությունը և «Նոր մարդը»», 8-ին՝ «Գոյություն ունի, արդյոք, կինը»:

Ավելացնենք, որ «Երկխոսութւններ» -ին զուգահեռ այդպիսի քննարկումներ են անցկացվելու նաև Պետերբուրգի միջնակարգ դպրոցներում, որը ստացել է «Նոր մարդիկ դպրոցներում» վերնագիրը: Այս դեպքում էլ դպրոցական ավագ դասարանների աշակերտները պրոֆեսիոնալ դրամատուրգների ղեկավարությամբ կստեղծեն «Ինչ են իրենցից ներկայացնում այսօրվա նոր մարդիկ» վերնագրին համահունչ մի նոր պիես:
    Դիտվել է 917 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ