Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

125 պատմամշակութային օբյեկտ կվերականգնվի մայրաքաղաքի բյուջեի ֆինանսավորմամբ

03.03.2015

Վերջին մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքում վթարային վիճակում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող կառույցների թիվը կրճատվել է 1/3-ով: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ըստ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի, քաղաքապետը նշել է, որ անցյալ տարի վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 393 այդպիսի շինություններում: Դրանցից 125-ն ամբողջությամբ արդեն շարք են վերադարձվել: Սոբյանինն ընդգծել է, որ դա 10 անգամ ավելի է քան 2010-ին:

Այս տարի Մոսկվայում կվերականգնվի 336 պատմամշակութային նշանակության օբյեկտ, որոնցից 125-ի ֆինանսավորումը կապահովվի քաղաքային բյուջեից:
    Դիտվել է 713 անգամ