Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի են դարձել «Նիկա» մրցանակաբաշխության կարճ ցուցակում ընդգրկվածները

03.03.2015

Հրապարակվել է ռուսական ազգային կինեմատոգրաֆիական մրցանակի՝ «Նիկայի» 2014 թվականին արտադրված կինոժապավենների կարճ ցանկը, որոնցից մեկն էլ կդառնա այդ մրցանակը նվաճողը: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում կարճ ցուցակում են ընդգրկվել Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Տրյապիցինի սպիտակ գիշերները», Ալեքսեյ Գերման-ավագի՝ «Դժվար է լինել աստված», Յուրի Բիկովի «Հիմարը», Ալեքսանդր Կոտի «Փորձություն» կինոնկարները: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Իսկ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում կմրցեն Ալեքսեյ Գերման-ավագի, Անդրեյ Զվյագինցևի և Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմերը; Մրցանակաբաշխությանն ընդհանուր առմամբ մասնակցում են 114 կինոնկար, որոնցից 48-ը խաղարկային են:

Արդեն հայտնի է նաև մյուս անվանակարգերի կարճ ցուցակում ընդգրկված դերասան-դերասանուհիների և կինոարտադրության մյուս ոլորտների մասնակիցների կարճ անվանացանկերը:

«Նիկա» մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 31-ին՝ Մոսկվայի «Ռուսսկայա պեսնյա» ազգագրական թատրոնի նոր դահլիճում:

Այս մրցանակաբաշխությունը մեկնարկել է 1988 թ.-ին: Հաղթողները ստանում են հաղթանակի թևավոր աստվածուհի Նիկայի արձանիկը: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է ռեժիսոր Յուլի Գուսմանը: «Նիկա» կինոակադեմիայի նախագահն է ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին;
    Դիտվել է 770 անգամ