Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկ այլ հոգևորական էլ բողոք է ներկայացրել «Փոթորիկ» ներկայացման դեմ

03.04.2015


Ռուսաստանում եկեղեցու ևս մեկ ներկայացուցիչ է հայտնվել, ով որոշել է իր անմիջական միջամտությունն ունենալ թատերական ներկայացման վրա: Այս անգամ նման փաստ է արձանագրվել այդ երկրի Իժևսկի հոգևոր թեմում:

Սուրբ-Միխայիլովյան տաճարի հոգևոր հովիվը Ուդմուրտիայի նախագահին բողոք է ներկայացրել Իժևսկի ռուսական դրամատիկական թատրոնում Ըստ Ա. Պուշկինի ստեղծագործության բեմականացված «Փոթորիկ» ներկայացման մեջ «հերետիկոսական պատկերմամբ» ուղղափառ հավատքի խորհրդանշաններ և խաչ օգտագործելու համար: Այդ մասին սոցիալական ցանցի «vk.com» հասցեում ներկայացման ռեժիսոր Մաքսիմ Սոկոլովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Սոկոլովը գրում է, որ ինքը դժվարությամբ է հավատում, որ ստիպված է գրավոր անդրադառնալ այս հարցին, քանի որ «դեռ երեկ է կարդացել սարսափելի վերապահումները և հոդվածները Նովոսիբիրսկում Կուլյաբինի բեմադրության վերաբերյալ»:

«Հոգևորականի տգեղ, հարբեցող և շորթող կերպարը խորապես վիրավորել են իմ կրոնական զգացմունքները ոչ միայն որպես հոգևոր ծառայողի, այլ որպես հավատացյալ մարդու»,- գրում ներկայացումից դժգոհ հոգևորականը և ավելացնում, որ ներկայացումը խախտել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի «Խղճի և կրոնական միավորումների ազատության» մասին հոդվածի դրույթները: Նա պահանջել է, որ թատրոնի ղեկավարությունը, ներկայացման ռեժիսորը և Ուդմուրտիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պաշտոնապես ներողություն հայցեն ներկայացման համար և այդ մասին տեղյակ պահեն զանգվածային լրատվության միջոցներին: Հակառակ դեպքում հոգևորականը սպառնում է դիմել դատարան և դատախազություն:

Սակայն, Ուդմուրտիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ ինքը ներկայացումը խաղացանկից չի հանի: Նա միաժամանակ խոստացել է ձևավորել փորձագիտական խորհուրդ, որը այսուհետ պատրաստվող ներկայացումներին կտա իր գնահատականը: «Փորձագիտական խորհրդում միանշանակորեն չեն լինի կրոնի, արդյունաբերության կամ գյուղատնտեսության ոլորտի մարդիկ: Այնտեղ կլինեն միայն պրոֆեսիոնալներ»,- նշել է նախարարը:
Ի դեպ, նշենք, որ այս ներկայացումը Իժևսկի թատրոնում ցուցադրվում է ավելի քան մեկ տարի:

Ավելացնենք, որ վերջերս ռուսական լրատվամիջոցները հաճախ են նյութեր հրապարակում այս թեմային շատ մոտ, բայց այլ տարածաշրջանում՝ Նովոսիբիրսկում բեմադրված ներկայացման մասին; Խոսքը տեղի օպերայի և բալետի թատրոնում 2014 թ.-ի դեկտեմբերից ընթացող գերմանացի մեծ կոմպոզիտոր Ռ. Վագների «Թանհեյզեր» օպերայի մասին է:

Այստեղ ամեն ինչ արդեն նոր որակական մակարդակ է ձեռք բերել, քանի որ Քրիստոսի կերպարը ոչ պատշած ներկայացնելու և քրիստոնեական խորհրդանշանները աղավաղելու հայցով հարուցվել է և արդեն ընթանում է վարչական վարույթ:
    Դիտվել է 897 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ