Հարիսոն Ֆորդի բախտը բերել է, որ ողջ է մնացել03.06.2015
Հինգշաբթի օրը օդային դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած Հարիսոն Ֆարդը ենթարկվել է վիրահատության: Նա վթարի վայրից հիվանդանոց էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, գլխի բաց վնասվածքով և մարմնի մի քանի հատվածներում հասցված համեմատաբար թեթև մի քանի վերքեորով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Ինքնաթիռը որով վթարի է ենթարկվել հոլլիվուդյան 72-ամյա աստղը մեկ շարժիչով, երկտեղանոց մեքենա է: Այդպիսի թռչող սարքերը Երկրորդ համաշխարհային պատաերազմի տարիներին ամերիկյան բանակում օգտագործվել են ուսումնական նպատակներով:
Ըստ մասնագիտական եզրակացության Ֆորդի բախտը բերել է, որ ողջ է մնացել և ամեն ինչ ավարտվել է այդպիսի վնասվածքներով, որոնք, ինչպես ասել է նրա որդին՝ Բեն Ֆորդը իր «հայրիկի կյանքին վտանգ չի սպառնում»:
Ընդհանրապես, Հարիսոն Ֆորդը թռչող մեքենաների մեծ սիրահար է: Նա առիթը բաց չի թողնում ինքնաթիռ կամ ուղղաթիռ բարձրանալուց հետո անձամբ նստել ղեկավարման վահանակի մոտ: Նույնիսկ հայտնի է, որ պայմանագրերում նրա պնդմամբ միշտ ավելացվում է մի կետ, որի համաձայն նա երաշխիքներ է ստանում նկարահանումների ժամանակ ինքնաթիռով կատարելու միայնակ թրիչքներ: Պրոդյուսերներին պայմանագրի այդ կետը ափերից ուղղակի հանում է, բայց նրանք ոչինչ չեն կարողանում անել աստղի այդ քմհաճույքի դեմ:
Հիշեցնենք, որ 2014 թ-ին Հարիսոն ֆորդի հետ տեղի էր ունեցել մեկ այլ դժբախտ պատահար: «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման ժամանակ նրա վրա էր ընկել բուտաֆորական աստղաթիռի ծանր դուռը և կոտրել ոտնաթաթը: Այդ պատահարի հետևանքով ֆիլմի նկարահանումները, որի պրեմիերան նշանակված է 2015 թ.-ի դեկտեմբերի 18-ին, հետաձգվել էին:
Ավելացնենք, որ այս նոր վնասվածքները ֆիլմի արտադրության գրաֆիկի վրա դժվար թե ազդեն, քանի որ հիմնական նկարահանումները ավարտվել են դեռ անցյալ տարվա նոյեմբերին: