Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախընտրական փուլում հաղթողը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2015»- ին

03.06.2015


Գերմանիայի ներկայացուցչի ընտրական փուլում հանդիսատեսների քվեարկության արդյունքում հաղթած 28-ամյա Անդրեաս Քյումերթը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2015»-ին: Այդ մասին «dw.de»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Ես ի վիճակի չեմ ընդունելու այդ ընտրությունը»,- ասել է հաղթողը և արժանացել հանդիսատեսների դժգոհության սուլոցներին ու բղավոցներին:

Հաղթողի այդ հայտարարությունից հետո մրցույթը վարող հաղորդավարը առանց խորհրդակցելու հանձնաժողովի հետ, հայտարարել է երկրորդ հորիզոնականում գտնվող երգչուհի Անն Սոֆիի անունը՝ ասելով.«այժմ Վիենա դու կգնաս»:

24-ամյա երգչուհին ծնվել է Լոնդոնում, մեծացել Համբուրգում: 20 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է ուսումնասիրել թատերական արվեստ և դրան զուգահեռ զբաղվել երգարվեստով: Նա հանդես է եկել բարերում և ձայնագրել մի քանի սեփական երգեր:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015»-ը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեանայում:
    Դիտվել է 362 անգամ