Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վաղամեռիկ և 80-ամյակը բոլորած դերասանները դարձել են մրցանակային արձանիկ

03.09.2015


Սանկտ-Պետերբուրգում նախօրեին, կիրակի երեկոյան կայացել է Ռուսական «Ֆիգարո» դերասանական ազգային մրցանակաբաշխությունը: Երեք անվանակարգերից բաղկացած այս ստուգատեսը կրում է կատակերգակ դերասան Անդրեյ Միրոնովի անունը և անցկացվում է 5-րդ անգամ:

Արարողությունը կայացել է Պետերբուրգի «Ռուսական անտրեպրիզա» թատրոնում, որը նույնպես կրում է Անդրեյ Միրոնովի անունը: Նշենք, որ, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, ավանդական ՝ «Լավագույներից լավագույնը», «Ռուսական խաղացանկային թատրոնին ծառայելու համար» և «Հայրենական թատերական արվեստին ծառայելու համար» անվանակարգերին այս տարի ավելացվել է ևս մեկը՝ «Դերասանական եղբայրություն» հատուկ մրցանակը, որն իրենից ներկայացնում է երկու կերպարներից բաղկացած քանդակ: Քանդակի համար բնօրինակ են հանդիսացել՝ Անդրեյ Միրոնովը և Մոսկվայի երկիծանկի թատրոնում բեմադրված «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման նրա խաղընկերը՝ Ալեքսանդր Շիրվինդտը:

Այս տարի «Լավագույներից լավագույնը» մրցանակներ են ստացել դերասաններ Իրինա Սոկոլովան, Ելիզավետա Բոյարսկայան, Դմիտրի Պեվցովը, Մարիա Լավրովը, Եվգենիա Իգումնովան, և Վոխոբժոն Ազիմովը: Իսկ «Ամենալավագույնը» մրցանակը հանձնվել է Մոսկվայի երկիծանկի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտին:

«Ռուսական խաղացանկային թատրոնին ծառայելու համար» մրցանակին արժանացել են Ռիմաս Տումինասը և Վլադիմիր Անդրեևը:

«Հայրենական թատերական արվեստին ծառայելու համար» մրցանակները բաժին են հասել Ալլա Դեմիդովային, Լյուդմիլա Մաքսակովային և Իրինա Կուպչենկոյին:
«Ֆիգարո»-ի գլխավոր մրցանակին է արժանացել նաև Ռուսաստանի ժողովրդական արտիստ, սցենարիստ և դրամատուրգ, դերասան Վիկտոր Մերեժկոն, «Թռիչքներ արթմնի և երազում» և «Հարազատները» ֆիլմերի սցենարների հեղինակը:

Անդրեյ Միրոնովի անվան Ազգային դերասանական մրցանակը հիմնվել է Սանկտ-Պետերբուրգում՝ 2010 թ.-ի հունիսի 1-ին և հանդիսավոր արարողությամբ հանձնվում է կատակերգու դերասանի ծննդյան օրը՝ մարտի 8-ին:
    Դիտվել է 346 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ