Մահացել է հայտնի մուլտսերիալի հեղինակներից մեկը՝ Սեմ Սայմոնը03.10.2015
59 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել է հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ, «Սիմփսոնները» հայտնի մուլտսերիալի հեղինակներից մեկը՝ Սեմ Սայմոնը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Reuters.com»-ը տեղեկացնում է, որ Սայմոնը մահացել է երկուշաբթի օրը, երկարատև հիվանդությունից հետո: Ըստ լրատվամիջոցների, 2013 թ.-ին նրա մոտ հայտնաբերվել էր հաստ աղիքի չաորակ ուռուցք: Դրանից հետո նա մեծ ակտիվությամբ բարեգործական աշխատանքներ էր իրականացնում:
Սայմոնը, որպես «Սիմփսոնները» մուլտսերիալի հեղինակ, ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր 9-անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի: