Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Զախարով. «Եկեղեցու սպասավորներից ոմանց մեջ առաջացրել է անչափ մեծ ամբիցիաներ»

03.12.2015


Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում գերմանացի մեծ կոմպոզիտոր Ռ. Վագների «Թանհեյզեր» բեմադրության շուրջ առաջացած մեծ աղմուկը առաջ է քաշել այն գաղափարը, որ Ռուսաստանում եկեղեցու և թատրոնի միջև հնարավոր է, որ առաջացել է երկպառակություն: «Թանհեյզեր»-ի դեպքը, որը փաստորեն ծագեց տարածաշրջանի հոգևոր հովիվ, մետրոպոլիտ Տիխոնի նախաձեռնությամբ, ցույց է տալիս, որ եկեղեցականները իրենց իրավունք են վերապահում ինչ-ինչ միջամտություններ ձեռնարկել թատերական ներկայացումների նկատմամբ՝ դրանք հակադրելով եկեղեցական սահմանումներին ու կանոններին: Նույն միտումի մեկ այլ դրսևորում էլ այս նույն օրերին Ռուսաստանում արձանագրվեց Ուդմուրտիայի Իժևսկի ռուսական դրամատիկական թատրոնում, երբ տեղի հոգևորականներից մեկն, արդեն ավելի քան մեկ տարի ցուցադրվող «Փոթորիկ» ներկայացման մեջ, նույնպես, դիտարկեց կրոնին ու եկեղեցին ոչ հարիր երևույթներ:

Ինչպե՞ս պիտի պաշտպանվեն այդպիսի հարձակումներից մշակույթի գործիչները:

Այդ մասին ստորև ներկայացվում է «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի կածիքը:

- Եկեղեցին լենինյան-ստալինյան ժամանակներում ենթարկվեց հրեշավոր ջախջախման, հետո երկար ժամանակ հայտնվեց մոռացման մեջ: Եկեղեցու սպասավորներն այդ մասին հիշում են և չի բացառվում, որ նրանցից ոմանք մտքում փայփայում են «ռևանշի» հասնելու մասին: Դրա համար էլ այժմ, երբ կրոնի նշանակությունը մեր կյանքում կտրուկ բարձրացել է և հասարակության գիտակցության մեջ աստիճանաբար տեղի է ունենում քրիստոնեական արժեքների վերականգնում, դա եկեղեցու սպասավորներից ոմանց մեջ առաջացրել է անչափ մեծ ամբիցիաներ: Իսկ քանի որ Ռուսաստանում ազնվական նորմը միշտ էլ եղել է մեծ հիմնախնդիր, ապա ի հայտ են եկել այդպիսի ցավալի շեղումները արվեստի գործերը գնահատելու ժամանակ: Ես չեմ ցանկանում ասել, որ բոլոր արվեստագետները, թատրոն ստեղծողները սուրրբ մարդիկ են: Եվ շատ տաղանդավոր մարդկանց մոտ կարող են ստացվել գեղագիտական տեսանկյունից ոչ այնքան գրավիչ ստեղծագործություններ, բայց և այնպես, կղերական ուժերի այդպիսի ակտիվացումը արվեստին, առավել ևս հանրային մթնոլորտին չի կարող օգուտ բերել:

Ես կարծում եմ, այսպիսի իրավիճակները պետք է լուծվեն թատերական գործիչների և եկեղեցական գործիչների երկխոսության միջոցով, թեև, հասկանալի է, որ այդպիսի երկխոսությունը պարզ ու հասարակ չի կարող լինել: Վերջերս Ռուսաստանի թատերական գործիչների միության հայտարարած բարոյական վարքականոնի ստեծումը կարող է նպաստել, որպեսզի հաղթահարվի միմյանց չհասկանալը, պայմանով, որ այն կլինի լավ մտածված և կշռադատված փաստաթուղթ և երկրորդ, և դա ավելի կարևոր է, բոլոր թատերական գործիչներն այն կհամարեն անհրաժեշտ և կպաշտպանեն այնտեղի դրույթները: Այն ամենը, ինչը կնպաստի հասարակության մեջ կայունության ձևավորմանը, արժի մեր գործադրած ջանքերին:
    Դիտվել է 993 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ