Առաջարկում է «Եվրատեսիլի» փոխարեն անցկացնել եվրասիական երաժշտական մրցույթ03.12.2015
Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը, ով հայտնի է իր ոչ միանշանակ արձագանքի արժանացող օրենսդրական նախաձեռնություններով և հայտարարություններով, դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ առաջարկելով որպեսզի Ռուսաստանը բոյկոտի «Եվրատեսիլ» երաժշտական մրցանակաբաշխությունը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Պատգամավորի կարծիքով, ռուսաստանցի երաժիշտների մասնակցությունը մրցույթին կնշանակի երկրի հոգևոր ու գաղափարական առողջացման ընտրած ուղուց հրաժարում»,- բացատրել են պատգամավորի մամլո ծառայությունում:
Միլոնովը հիշում է նախկին «Եվրատեսիլում» մորուքվոր կնոջ՝ Կոնչիտա Վուրսթի ելույթը, որը ըստ նրա մեծ վիրավորանք էր իր իսկ միլիոնավոր հայրենակիցների համար: «Այն, ինչ այնտեղ («Եվրատեսիլում») վերջին տարիներին կատարվում է, երաժշտական մշակույթի ծաղրի ու դրան անառողջ մշակութային նախապատվություններ պարտադրելու հատուկ ձև է»,- գտնում է Միլոնովը:
Դրա հետ կապված նա առաջարկում է ՌԴ մշակույթի նախարարին օժանդակել եվրասիական երաժշտական մրցույթ կազմակերպելու գաղափարի իրականացմանը, մրցույթ «որը կհամապատասխանի տարբեր երկրների միլիոնավոր քաղաքացիների ճաշակին»:
Ըստ Միլոնովի, Ռուսաստանը հասել է այն մակարդակին, «որ կարող է ինքը որոշել սեփական և մերձավոր դաշնակիցների մշակութային զարգացման ուղղությունը»:
Նոր երաժշտական մրցույթի հավանական մասնակիցների թվում Միլոնովը տեսնում է Բելոռուսին, Ղազախստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Հունաստանին, Կիպրոսին, Սերբիային և այլ երկրների: