Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է անգլիացի ժամանակակից հայտնի գրող Թերրի Փրաթչեթը

03.12.2015


66 տարեկան հասակում կյանքից հեռացել է Անգլիացի հայտնի գրող Թերրի Փրաթչեթը: Նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ:

Գրողը վախճանվել է իր տանը հարազատներով շրջապատված և իր մահճակալին քնած սիրելի կատվի կողքին:

«Աշխարհը կորցրեց իր փայլուն և սուր մտքերից մեկին: Հանգչիր խաղաղությամբ պարոն Թերրը Փրաթչեթ»,- գրված է գրողի Facebook-ի էջում:

Նա համարվում է Մեծ Բրիտանիայի առավել շատ ընթերցվող գրողներից մեկը: Որոշ տվյալներով երկիծական ֆանտազիայի ժանրի այս վարպետի գրքերը կազմում են հայրենիքում վաճառվող բոլոր գրքերի 1 տոկոսը: Աշխարհի բազմաթիվ լեզուներով թարգմանված Թերրի Փրաթչեթի գրքերի ընդհանուր տպաքանակը անցնում է 40 մլնից: Անգլիայի թագուհին նրան 2009 թ-ին շնորհել է ասպետի կոչում:
    Դիտվել է 417 անգամ