Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրքի շնորհանդես

03.13.2015


Մարտի 13-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում կայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանի «Զրույց հողմաղացի հետ» ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, մշակույթի ճանաչված գործիչներ, արվեստասերներ:

Ա. Էլբակյանի զրույցների այս ժողովածուն մի համեստ փորձ է հանրամատչելի շարադրանքով բացահայտելու ռեժիսորի կոչման տեսանելի ու անտեսանելի մասնագիտական ծալքերը, բեմադրության արարման ստեղծագործական ողջ շղթան`պիեսի ընթերցումից մինչև բեմադրություն:

Ժողովածուն նախատեսված է ապագա ռեժիսորների, թատերագետների և, առհասարակ, բեմադրական արվեստով հետաքրքրվողների համար:
    Դիտվել է 459 անգամ