Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լոնդանում կբացվի հայտնի մոդելյորի ստեղծագործությունների հետհայաց ցուցահանդեսը

03.14.2015


Այսօր Լոնդոնում կբացվի նշանավոր կուտյուրե Ալեքսանդր ՄքՔուինի աշխատանքների հետհայաց ցուցահանդեսը: Իր տեսակի մեջ Եվրոպայում միակը համարվող ցուցադրանքը նախաձեռնել են Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» և Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն թանգարանները: Այդ մասին « РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացված 240 զգեստների և տարբեր առարկանների մեջ տեղ են գտել մոդելյորի ստեղծած վաղ շրջանի հազվադեպ հանդիպող նմուշներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահ են, որ ՄքՔուինին իր բնույթով եղել է ռոմանտիկ մարդ, որի այդ հատկանիշը, սակայն, տարբեր հավաքածոներում դրսևորվել է տարբեր կերպ, հաճախ ձեռք բերելով նույնիսկ սարսափահարույց ձևեր:

«Ռոմանտիկական գոթիկա», «Ռոմանտիկական պարզունակություն», «Ռոմանտիկական ազգայնամոլություն», «Ռոմանտիկական էկզոտիզմ» և «Ռոմանտիկական նատուրալիզմ» այսպիսի անուններ են կրում նրա աշխատանքները ներկայացնող դահլիճները:

ՄքՔուինիի առավել վաղ շրջանի և առավել մռայլ ստեղծագործությունները ստեղծված են հիմնականում կաշվից ու մետաղից: Իշխող գույնը սևն է: Աքսեսուարները կրում են սադոմազոխիստական մոտիվներ: Կիրառվում են խոր կտրվածքներ, կոկորդիլոսների գլուխներ, որոնք հարդարանքի տարրեր են դարձել:

Դահլիճներից մեկի պատերը կազմված են «հնացած», ոսկեպատ շրջանակներով հայելիներից, մյուսը ասես նկուղ լինի, որի պատերը շարվել են ոսկորներից ու գանգերից, երրորդ դահլիճն իր կաղնե ծածկով և թույլ լույս արձակող լուսամփոփներով առավել շատ հիշեցնում է միջնադարյան ննջարան:

ՄքՔուինիի առավել ուշ շրջանի աշխատանքները թողնում են առավել ուրախ տպավորություն: Կաշին ու մետաղը փոխարինվում են վառ գույներ ունեցող շոտլանդական վանդականախշերով, ճապոնական գործվածքեղենի անփայլ երանգներով և կիմանոյի գծերի փափկությամբ և, ի վերջո, «Ծաղիկների» հավաքածոյով:

Ի դեպ, մի անգամ այն հարցին, թե իր համար ինչ է նշանակում շոտլանդական ծագումը, ՄքՔուինին պատասխանել կարճ. «Նշանակում է ամեն ինչ»:

ՄքՔուինի աշխատանքների հետհայաց ցուցադրությունը չի հիշեցնում ավանդական թանգարանային միջոցառում: Այն ավելի շատ նման է մուլտիմեդիայի շոուի, որին համադրված է երաժշտությունը, ձայնը, տեսաինստալացիան, որոնք ընդհանուր առմամբ ավելի շատ ամփոփվում են թատերական գործողություն հիշեցնող ամբողջության մեջ:

Ցուցահանդեսի «աստղը» մեծ բուրգն է, որի մեջ հայելիների ու պռոեկտորների օգնությամբ հայտնվում, մեղեդու տակ օդում ճախրում և աստիճանաբար անհետանում է սպիտակ մետաքսե հագուստ հագած Քեյտ Մոսսը: Հենց այդտեղ էլ ցուցադրված է այդ շրջազգեստը, որով նկարահանվել է Մոսսը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը:
    Դիտվել է 263 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ