Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կգործի մուտքի տոմսերի 90 տոկոսանոց զեղջ

Թատրոնի միջազգային օրվա՝ մարտի 27-ի կապակցությամբ Ռուսաստանում «Radario» համացանցային ծառայությունը գործի է դրել մի նախաձեռնություն, որի համաձայն Պետերբուրգի և ակցիային միանալ ցանկլացող այլ քաղաքների թատրոնների տոմսերն այդ օրը կվաճառվեն 90 տոկոս զեղջով:

Պետերբուրգում այդ նախաձեռնությանն արդեն միացել են ավելի քան 10 թատրոն: Ըստ ամենայնի շարժումը դեռ ավելի մեծ ծավալներ կընդգրկի, քանի որ նախաձեռնության ակնհայտ առաջատարի օրինակին են հետևել նաև Ռուսաստանի 6 այլ քաղաքներում գործող պետական և ոչ պետական մի շարք թատրոններ:

«topdialog.ru»-ի հաղորդման համաձայն այսպիսի տոմսերի վաճառք է իրականացվել նաև անցյալ տարի: Իսկ ընդհանրապես, նման գնային քաղաքականության իրականացմամբ հանդիսատեսին դեպի թատրոն գրավելու եղանակը նախորդ տարիներին կիրառվել է նաև սիրահարների և քաղաքի օրվա կապակցությամբ: Այդ ժամանակ միջոցառումը կոչվում էր «Թատրոն՝ 10 ռուբլով»: Այդ ակցիաներին մասնակցել են տասնյակ թատրոններ:

Նշենք, որ 2013 թ.-ին համանման զեղջային քաղաքականության արդյունքում Սանկտ-Պետերբուրգի թատրոններում վաճառվել է 16 հազար տոմս:
    Դիտվել է 272 անգամ
    12345678