Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իոսիֆ Կոբզոնը կողմ է, որ «Թանհեյզեր» օպերան բեմադրողները պատժվեն

03.17.2015

Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական թատրոնի ղեկավարությունն իրավունք չունի վիրավորելու հավատացյալների զգացմունքները, Վագների «Թանհեյզեր» օպերան բեմադրողները պետք է ներողություն խնդրեն Ռուսական ուղղափառ եկեղեցուց, հայտարարել է այս օրերին Չիտայում գտնվող ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, հանրահայտ երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Երբ ինձ դիմեցին թատրոնի ղեկավարությանը սատարելու առաջարկով, ես հրաժարվեցի: Ես ուղղափառ մարդ չեմ, բայց այս դեպքում կարծում եմ, որ ներկայացումը բեմադրողները պարտավոր են ներողություն խնդրել ուղղափառ եկեղեցուց»,- ասել է Կոբզոնը և ավելացրել, որ «ցավոք սրտի, դատարանը նրանց չի պատժել, իսկ ես կպատժեի»:

Ըստ երգիչի. «Եկեղեցին չպետք է խառնվի աշխարհիկ կյանքի գործերին, սակայն աշխարհիկ կյանքը պետք է հարգանքով վերաբերվի կրոնական հավատալիքներին, հակառակ դեպքում դա կհանգեցնի կոնֆլիկտների»:

Հիշեցնենք, որ Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերան Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում հանդիասատեսի ուշադրությանն է ներկայացվել 2014 թ.-ի դեկտեմբերին և դրանից հետո հայտնվել տարածաշրջանի մետրոպոլիտ Տիխոնի և հոգևորականի հետևորդների քննադատության ներքո,: Ներկայացման հակառակորդները կարծում են, որ այն ոտնահարում է քրիստոնեկան հավատը և նրա սրբություններին: Գործը հասել էր մինչև վարչական դատարան: Սակայն դատարանը ներկայացման մեջ հանցակազմ չգտավ և դատական քննությունը ավարտվեց ռեժիսորի օգտին: Ներկայացման ցուցադրությունը շարունակվում է անշլագներով:
    Դիտվել է 245 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264>>հաջորդ