Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր մեդիադարանի առաջին միջոցառումը նվարված է Պիտեր Բրուկի «Մահաբհարատա»-ին

09.17.2013

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում, «Գոգոլ- կենտրոնում» կկայանա «Թաթերական մեթոդիակայի» ներկայացում, որը բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Դասական մակարդակի հասած սիրված բեմադրությունների արխիվային ձայնագրություններին, որոնք ի մի են բերվել մասնավոր և պետական հավաքածուներից, հնարավոր կլինի ծանոթանալ ինչպես անհատական կարգով, այնպես էլ հանրային դասախոսությունների և դիտումների ժամանակ, որոնք ամիսը մեկ անգամ պետք է անցկացնի «Թատրոն» հանդեսի գլխավոր խմբագիր և մեդիադարանի ղեկավար Մարինա Դավիդովան:

Առաջին դասախոսությունը նվիրված է Պիտեր Բրուկի «Մահաբհարատա» ներկայացմանը, որը կկայանա առաջիկա շաբաթ օրը: Ունկնդիրները կիմանան ռեժիսորների մեջ հնդկական մշակույթի նկատմամբ հետաքրքրության առաջին ալիքի մասին և կդիտեն բազմաժամյա էպոպեայից առանձին հատվածներ:

Մարդկության ճակատագրի մասին պատմող հսկայական միֆաբանաստեղծական ներկայացման նախապատրաստության համար Բրուկը հավաքել էր 30 հոգուց կազմված դերասանական խումբ: Նրանք ապրել են Հնդկաստանում, Պակիստանում, Հիմալայներում՝ հեռավոր գյուղերում, քաղաքակրթությունից կտրված: Կարդացել են հին տեքստեր, զբաղվել են յոգայով և մեդիտացիայով: Նրանցից յուրաքանչյուրի մեջ տեղի են ունեցել ներքին փոփոխություններ: Իսկ երբ նրանք հասունացել են իրենց դերերի համար, հասունացել է նաև ներկայացումը:

«Տարբեր երկրներից ժամանած դերասանները, հավաքվելով միասին, ի վիճակի են ջարդել կարծրատիպերը՝ որոնք տիրապետում են նրանց մշակույթներում,- գրել է Պիտեր Բրուկը:- Հենց այդ ժամանակ էլ մեզ կհաջողվի նրանց օգնությամբ տեսնել իսկական ազգային մշակույթները, որոնք մինչ այդ ծածկված էին պայմանականությունների բլուրների տակ: Եվ դրանցից յուրաքանչյուրը մեր առաջ կբացի նախկին չնկատաված մարդկային ատլասի ինչ-որ մի նոր մաս... Թատրոնը հենց այն տեղն է, որտեղ խճանկարի առանձնացված հատվածներից ձևավորվում է միասնական կերպարը»:
    Դիտվել է 1163 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ