Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնաբերվել են աշխարհի ամենաթախծոտ ասպետին հորինողի աճյունի մնացորդները

03.17.2015


Իսպանիայում հայտնաբերվել է նշանավոր Դոն Կիխոտի հեղինակի՝ Միգել դե Սերվանտես Սավադրայի աճյունի մնացորդները: Այդ մասին Մադրիդում հայտարարել է ուսումնասիրողների խմբի ղեկավար Ֆրանսիսկո Էտչեբարիան:

«Կարելի է վստահ ասել, որ Մադրիդի սուրբ Երրորդություն եկեղեցու ստորգետնյա մատուռում բացահայտված գերեզմանում հայտնաբերվել են «Դոն Կիխոտի» հեղինակի ոսկորները»,- նշել է գիտնականը:

Ավելի վաղ, երկրաբանական ռադարով մենաստանային եկեղեցու հատակի քարասալերի տակ և պատերի դամբարաններում հայտնաբերվել են դատարկություններ, որոնք, ինչպես համարում էին գիտնականները, հնագույն հուղարկավորման տեղեր էին:

Հենց այդ ժամանակ էլ գիտնականները նշել են, որ իրենց աշխատանքների հաջորդ փուլը պետք է լինի դատարկությունները բացելը և դրանց մեջ հայտնաբերված մարդկային մնացորդների ուսումնասիրությունը: Սակայն այդ գործընթացը ձգձգվում էր, քանի որ Մադրիդի եպիսկոպոսը, հակառակ մայրաքաղաքի ղեկավարի խնդրանքներին, չէր շտապում համաձայնություն տալ այդտեղ հետազոտական աշխատանքներ կատարելու համար:

Թույլտվություն տալու ձգձգման պատճառներից մեկն այն է եղել, որ այդ նույն տարածքում 20-րդ դարում իրենց հարազատներին հուղարկավորած քաղաքացիները սպառնում էին եպիսկոպոսին դատի տալ՝ դամբարանները ինքնակամ բացելու համար: Մեկ այլ պատճառ էլ եղել է այն, որ Մադրիդի ինքնավար կառավարությունը պահանջել է տալ գրավոր երաշխիք, որ ենթադրվող աշխատանքների իրականացման դեպքում վնաս չի հասցվի պատմամշակութային արժեք ունեցող եկեղեցուն: Այդ մասին տեղեկացնում է «euromag.ru»-ն:
    Դիտվել է 253 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393>>հաջորդ