Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն, որի խնդիրը երեխաներին ոչ թե զվարճացնելն է, այլ զարգացնելը

03.18.2015

Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի մանկական անկախ թատրոնների «Կարաբաս» փառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ստուգատեսի պաշտոնական կայքին:

Փառատոնը նպատակ է հետապնդում ցուցադրել մանկական թատրոնի զարգացման միտումները Ռուսաստանում, հանդիսատեսներին ծանոթացնել նոր ներկայացումների և նրանց ուշադրությունը հրավիրել պետության կողմից որևէ օժանդակություն չստացող հեղինակային թատերական նախագծերի վրա:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 12 ներկայացում՝ ընտանեկան դիտման համար: Դրանցից 6-ը պրեմիերաներ են:
Միջոցառման կազմակերպիչներն են Մոսկվայի «Սնարկ» և «Ֆաննի Բելլի տնակը» թատրոնները:

«Կարաբաս» փառատոնում ներկայացվող նախագծերը ձևաչափով փոքր են: Դրանք ներկայացնողները, որպես օրինաչափություն, սեփական հիմնական բեմահարթակները չունեցող թատերախմբեր են: Բայց պետք է նշել, որ փառատոնում ընդգրկված աշխատանքները բազմաժանր են, որոնցից յուրաքանչյուրի մեջ յուրահատուկ եղանակներով կիրառվում են ինտերակտիվ տեխնոլոգիաներ, բեմախաղային հնարքներ, պատմություն պատմելու թատերական եղանակ (սթորիթելլինգ), յուրահատուկ մոբիլ բեմանկարչություն, երաժշտության կենդանի կատարումներ:

«Մենք խուսափում ենք մանկական ներկայացումների բեմականացման կարծրատիպերից, փնտրում ենք հետաքրքիր ժամանակակից պատմություններ և դրանք մատուցելու յուրահատուկ եղանակներ: Փառատոնի մասնակիցներն ակտիվ ուսումնասիրում են եվրոպական մանկական թատրոնի փորձը, որն արդեն շատ վաղուցվանից խնդիր է դնում ոչ այնքան փոքրիկ հանդիսատեսներին զվարճացնելը, որքան նրանց գեղագիտական և մտավոր առումով զարգացնելը»,- նշել է «Սնարկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Ալեսինը:
    Դիտվել է 837 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ